Հետևեք ստորև նշված քայլերի հաջորդականությանը հավելվածն ակտիվացնելու համար`
ՔԱՅԼ 1
Բացեք Արդշինինվեստբանկ մոբայլ հավելվածը և սեղմեք Ակտիվացնել հավելվածը կոճակը։
ՔԱՅԼ 2
Մուտքանուն դաշտում լրացրեք ձեր արդեն գործող մուտքանունը:
ՔԱՅԼ 3
Նշումով հաստատեք, որ կարդացել և համաձայն եք դրույթներին և պայմաններին, այնուհետև սեղմեք Ակտիվացնել կոճակը: Այս քայլից հետո ձեր՝ բանկում գրանցված հեռախոսահամարին կստանաք մեկանգամյա գաղտնաբառ:
ՔԱՅԼ 4
Լրացրեք ստացված մեկանգամյա գաղտնաբառը Մեկանգամյա գաղտնաբառ դաշտում:
ՔԱՅԼ 5
Ստեղծեք նոր գաղտնաբառ՝ հետևելով պահանջվող ձևաչափին և լրացրեք այն Գաղտնաբառ դաշտում:
ՔԱՅԼ6
Նոր ստեղծված գաղտնաբառը լրացրեք Կրկնել գաղտնաբառը դաշտում և սեղմեք Հաստատել կոճակը։
Հավելվածի ակտիվացումը հաջողությամբ կատարելու դեպքում Հաստատել կոճակը սեղմելուց հետո կտեսնեք հաստատման էջ։ Այնուհետև, սեղմելով Փակել կոճակը, կկարողանաք շարունակել օգտվել հավելվածից։