07.10.2024 թվականից վարկերի տրամադրումը դադարեցված է: 

 

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Հայտի ընդունման և վարկի ձևակերպման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ

Վարկի ֆինանսավորման աղբյուր

«Արդշինբանկ» ՓԲԸ

Վարկի նպատակ

««ԱՍԴ Դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից կառուցվող ՀՀ, ք.Երևան, Արաբկիր Գ. Ղափանցյան 1/10  բնակելի շենքերում/մասնաշենքերում կառուցման ընթացքում գտնվող և/կամ կառուցման աշխատանքներն ավարտված բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում

Վարկի նվազագույն գումար

Չի սահմանվում

Վարկի առավելագույն գումար

70.000.000 ՀՀ դրամ

Տոկոսադրույքի տեսակը

1. Հաստատուն ճշգրտվող

2. Լողացող

Տարեկան տոկոսադրույք հաստատուն (ճշգրտվող)¹

1. 35.0 մլն (ներառյալ) ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ 14.3%

2. 35.1  մլն ից ավել ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ 15%

Տարեկան տոկոսադրույք (լողացող)²

1. 35.0 մլն (ներառյալ) ՀՀ դրամ  վարկերի դեպքում՝ ՀԴ+3%

2. 35.1  մլն ից ավել ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ ՀԴ+3.5%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

13.2%-16.1%

Նվազագույն ժամկետ

10 տարի

Առավելագույն ժամկետ

20 տարի

Վարկի և տոկոսագումարի

մարումներ

ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Նվազագույն կանխավճար

բնակարանի ձեռքբերման արժեքից

10%

Վարկային հայտի

ուսումնասիրության վճար

5.000 ՀՀ դրամ

Համավարկառուների փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար

15.000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար4

չի սահմանվում

Գրավի ձևակերպման վճար4

Յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 53,100 ՀՀ դրամ

Վարկի ամսական սպասարկման վճար

չի սահմանվում

Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ

1. Վարկառուն վճարում է՝

1) Գույքի գնահատման (Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի դեպքում)

2) Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման,

3)  Պայմանագրերի նոտարական վավերացման,

4) Կառուցապատման ավարտից հետո՝

   -  վարկառուի սեփականության և

   - Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման համար:

Բանկային հաշվի բացում/Քաղվածքների տրամադրում

Համաձայն Բանկում գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

ՀՀ դրամով վարկերի դեպքում 90%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում Անշարժ գույքի արժեքի հաշվարկ

1. Կառուցման ընթացքում գտնվող գույքի ձեռքբերման դեպքում՝ վաճառողի կողմից տրամադրված տեղեկանքում  նշված ձեռքբերման արժեքը:

2. Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի ձեռքբերման դեպքում՝ գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից  նվազագույնը:

Վարկերի տրամադրման կարգ

Միանվագ

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ Բանկային հաշվին փոխանցմամբ

Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար

չի սահմանվում

Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման:

2 Վարկի Հաշվարկային դրույքի  (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման

պահին Բանկում գործող ՀԴ արժեքին: Հաշվարկային դրույքը (ՀԴ)  հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին:Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են  ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու  գույքի նկատմամբ  գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց  հետո (ավարտվածություն` 100%),   գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:

Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) 30 օրյա ժամկետում հաճախորդը պարտավոր է Բանկ ներկայացնել անշարժ գույքի սեփականության և գրավի վկայականները:

⁴Գրավի ձևակերպման վճարը գանձվում է մինչև վարկի տրամադրումը: Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):

Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները վերանայվում են՝ սկսած վարկային պայմանագրի գործողության 37-րդ ամսից` Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխման դեպքում: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

Ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ՝ սահմանված կարգով գրավադրված գույքի բռնագանձման հետ կապված Բանկի կողմից կատարված ծախսերը և վարկային պայմանագրերի շրջանակներում ձևավորված Բանկի նկատմամբ Վարկառուի և/կամ Համավարկառուի այլ դեբիտորական պարտավորությունները, ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումար, ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումար, հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց Վարկի գումարը, վարկի սպասարկման վճարը, Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:

Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Բանկի հայեցողությամբ՝ առանց Վարկառուին և/կամ Համավարկառուին տեղեկացնելու:

Բանկը պարտավորվում է պայմանագրի առաջարկը յոթ օր առաջ տրամադրել հաճախորդին և յոթ օր մտածելու ժամանակ ընձեռել:

Տեղեկատվական ամփոփագիր