ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ,
Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կարծիքը Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ կամ ունեք բողոք-պահանջ Արդշինբանկի նկատմամբ, ապա կարող եք ներկայացնել այն «Արդշինբանկ» ՓԲԸ հաճախորդների կարծիքների, հարցումների և բողոքների (պահանջների) ներկայացման և քննության կանոններով» սահմանված կարգով և ժամկետներում։
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
Ֆիզիկական անձ հաճախորդներն իրավունք ունեն բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ցանկացած անձի պահանջով բանկը տրամադրում է Բանկերի և բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:
Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր դիմումը ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:
Բանկը տրամադրում է նաև Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:
Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր պահանջը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:
Եթե ունեք բողոք-պահանջ Բանկի նկատմամբ, ապա կարող եք այն ներկայացնել այս բաժնում առկա Բողոք-պահանջի առցանց հայտի միջոցով:
Շահերի բախման կանխարգելման, կոռուպցիային հակազդեցության, ինսայդերական ինֆորմացիայի պաշտպանության ոլորտներում անօրինական գործողությունների կատարման փաստի կամ կատարման հնարավորության, աշխատակիցների կողմից գործարար էթիկայի և կորպորատիվ վարվելակերպի կանոնների խախտման վերաբերյալ կարող եք տեղեկացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով` [email protected] հասցեին։