D - աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթ

Սակագները կիրառելի են արդեն թողարկված քարտերի համար: Նոր քարտերի տրամադրում (թողարկում) չի իրականացվում:

D - աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթ

1 Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:

2 Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով:

3 Կանխիկացման նոր համակարգը աշխատում է հետևյալ տարբերակով`

Հաճախորդը կարող է օրեկան մինչև 100000 դրամ ստանալ առանց միջնորդավճար վճարելու յուրաքանչյուր բանկոմատում: 100000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործաքի դիմաց գանձվում է միջնորդավճար, որը սահմանված է այն բանկոմատի համար որտեղ իրականացվում է գործարքը: Օրինակ` հաճախորդը հանել է 70000 դրամ ԱրՔա համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից, որից հետո նույն օրը հանել է 50000 դրամ Արդշինբանկի բանկոմատից և նորից 30000 ԱրՔա համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից: Այս դեպքում հաճախորդից կգանձվի 70000*0+50000*0.5%+30000*1%= 550 դրամ:

Եթե հաճախորդը օգտվում է ԱրՔա համակարգին չմիացված բանկոմատից, ապա այդ գործարքը նույն տրամաբանությամբ մասնակցում է վերը նշված հաշվարկին տվյալ գործարքի ԱրՔա պրոցեսինգային ընկերության փոխհաշվարկում հայտնվելու օրը:

4 Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:

5 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:

Օրինակ` 1000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար

Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ “Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբրերության հաշվարկում” Կանոնակարգ 8/02-ով:

Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:

6 Մեկ քարտի հետ տրամադրվում է միայն մեկ վճարային մատանի։ Գործող քարտի համար վճարային մատանի պատվիրելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել քարտի վերաթողարկման դիմում։

7 Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:

8 Կիրառելի է 01.11.2022թ.-ից թողարկվող ԱրՔա քարտերի համար:

9 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:

Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ: