
*Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
** 2-րդ տրանշը ստանալու դիմումը 6 ամսվա ընթացքում չներկայացնելու, ինչպես նաև պայմաններով սահմանված շին. աշխատանքների ավարտի ժամկետը խախտելու դեպքում Բանկն իր հաշվին նախաձեռնում է մոնիթորինգ համագործակցող գնահատող կազմակերպության միջոցով, որի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա որոշվում է վարկի օգտագործման նպատակայնությունը: Վարկի նպատակային օգտագործումը չհիմնավորվելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն վերանայել վարկի տոկոսադրույքը՝ այն սահմանելով Անշարժ գույքի գրավով ապահոված Էքսպրես սպառողական վարկի պայմանների առավելագույն տոկոսադրույքի չափով*** Այն հողատարածքը, որի վրա կառուցվելու է բնակելի անշարժ գույքը մինչև վարկի տրամադրումը, պետք է սեփականության իրավունքով պատկանի վարկառուին:
****Կառուցվող/կառուցապատվող բնակելի տունը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%), եթե Բանկի հետ համագործակցող համապատասխան ընկերության կողմից տրված տվյալ գույքի գնահատման արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը բավարարում է Բանկի պահանջին, ապա վարկառուի/համավարկառուի ցանկությամբ երկրորդ գրավի իրավունքը կարող է դադարեցվել և անշարժ գույքը ազատվել արգելանքից:
*****«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Վարկային հայտը դիտարկվում է Սեփական ռեսուրսով սահմանված պայմանների շրջանակներում: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված դրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի, և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) +5.5% չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի):
1․ Հաստատուն (ճշգրտվող)տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից սկսած յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝ առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
2․ Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
3․ Սեփական ռեսուրսով Փուլային վարկերի դեպքում յուրաքանչյուր փուլի տրամադրումից առաջ 2.3 կետում նշված գրավի (հողատարածքի և տվյալ պահին դրա վրա արդեն կիսակառույց շինության) արժեքների վերագնահատումը պետք է իրականացվի այն գնահատող ընկերության կողմից (բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը դադարեցրել է համագործակցությունը տվյալ գնահատող կազմակերպության հետ), ով իրականացրել է գրավի գնահատում վարկի որոշման կայացման փուլում: Վերագնահատման ծախսը կրում է Վարկառուն: Վերագնահատումն իրականացվում է նոր գնահատման հաշվետվության (վերջնական) հիման վրա:
Գնահատող կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի դադարեցման դեպքում վարկառուն իրավունք ունի դիմել Բանկի հետ համագործակցող այլ գնահատող կազմակերպության: