*Սեփական ռեսուրսով տրամադրվող վարկերի դեպքում Վարկը կարող է հաստատվել որպես վարկառու ընդունելով համավարկառուի հայտ ներկայացրած ամուսնուն/կնոջը, եթե որպես վարկառու հայտ ներկայացրած անձի վերաբերյալ Նորք տեղեկատվական կենտրոնում եկամուտների տվյալներ գրանցված չլինեն:
Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի (ավտոկայանատեղիի) նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման:

¹ Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա  փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝  առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:

² Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: 
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված   տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

3 Տրամադրման միանվագ միջնորդավճարը և Գրավի ձևակերպման վճարը գանձվում է մինչև վարկի տրամադրումը: Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):

4 Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու գույքի նկատմամբ գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց  հետո (ավարտվածություն` 100%),   գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) 30 օրյա ժամկետում հաճախորդը պարտավոր է Բանկ ներկայացնել անշարժ գույքի սեփականության և գրավի վկայականները: