• Առանց հաճախորդի եկամուտները վերլուծելու` վարկ/գրավը մինչև 50% դեպքում
  • Առանց վարկի տրամադրման միջնորդավճարի
  • Առանց վարկի ամսական սպասարկման վճարի
  • Առանց վաղաժամկետ մարման տույժի
  • Առանց վարկի կանխիկացման վճարի
  • Բանկի հաշվին իրականացվող ապովագրական լայն ծածկույթ (նման պահանջի առկայության դեպքում)
  • Այլ թաքնված վճարների բացակայություն

* Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
** «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Վարկային հայտը դիտարկվում է Սեփական ռեսուրսով սահմանված պայմանների շրջանակներում: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի, և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) +5.5%  չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի):   
¹ Հաստատուն (ճշգրտվող)տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից սկսած յուրաքանչյուր տարվա  փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝  առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ:  Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
² Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: 
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված     տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
3 Էներգաարդյունավետ վարկ է համարվում տան/բնակարանի էներգաարդյունավետության բարելավման նպատակով տրամադրվող վարկը, որի գումարը չի գերազանցում 35 մլն ՀՀ դրամը:
ԷԱ բարելավումը ներառում է հին պատուհանների, մուտքի դռան և ջեռուցման համակարգի փոխարինումը նորով, արտաքին պատերի, տանիքի, հատակի (եթե ներքևի տարածքը բնակելի չէ) ջերմամեկուսացումը, արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտաիկ պանելների՝ էլեկտրական էներգիա արտադրող սարքերի տեղադրումը, ինչպես նաև Էներգախնայողության բարձր չափանիշներին համապատասխանող տեխնիկայի (սառնարան, լվացքի մեքենա (այդ թվում սպասք լվացող), կաթսա, օդորակիչ) ձեռքբերումը: