• Երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման դեպքում՝ Պետության կողմից սուբսիդավորում
  • Առանց վարկի տրամադրման միջնորդավճարի
  • Առանց վաղաժամկետ մարման տույժի
  • Առանց Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի կանխիկացման վճարի
  • Բանկի հաշվին իրականացվող ապահովագրական լայն ծածկույթ (նման պահանջի առկայության դեպքում)
  • Այլ թաքնված վճարների բացակայություն

*Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):

 

** Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի, և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) +4.5 %  չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ  արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի): Տվյալ դեպքում վարկի սպասարկման ամսական վճարը դադարում է:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԵԼ (ՄԱՐԵԼ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ, ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ. ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԾԱԽՍԻՑ   ՆՎԱԶԵՑՄԱՆ   ԵՆԹԱԿԱ    ԵՆ    ՎԱՐԿԻ    ՄԱՅՐ    ԳՈՒՄԱՐԻ    ՄՆԱՑՈՐԴԻ    ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԻՐԱՌԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ:

Վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել ձեռք բերվող և գրավադրվող գույքի նկատմամբ իր իրավունքներից:

Գրավի հաշվին վարկային պարտավորությունների ամբողջական չմարման դեպքում պարտավորությունների ամբողջական մարումը կկատարվի վարկառուի և գրավատուների այլ միջոցների և գույքերի հաշվին:

Ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ՝ սահմանված կարգով գրավադրված գույքի բռնագանձման հետ կապված Բանկի կողմից կատարված ծախսերը և վարկային պայմանագրերի շրջանակներում ձևավորված Բանկի նկատմամբ Վարկառուի և/կամ Համավարկառուի այլ դեբիտորական պարտավորությունները,ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումար, ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումար, հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց Վարկի գումարը, վարկի սպասարկման վճարը, Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:

Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Բանկի հայեցողությամբ՝ առանց Վարկառուին և/կամ Համավարկառուին տեղեկացնելու:

Բանկը պարտավորվում է պայմանագրի առաջարկը յոթ օր առաջ տրամադրել հաճախորդին և յոթ օր մտածելու ժամանակ ընձեռել:

Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հղմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի պաշտոնական կայքէջում` հետևյալ հղմամբ:

Վերաֆինանսավորող ընկերության վերաբերյալ առավել մանրամասն պաշտոնական www.hfy.am/ կայքէջում:

Երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում Երևանում սուբսիդավորում է 2%, իսկ ՀՀ մարզերում՝ 4%:

 

1 Սույն աղյուսակի իմաստով վճարված կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (100%-վարկ/գրավ հարաբերակցություն%):

1) 7.5% կանխավճարը ընդունելի է առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռք բերման, 10% կանխավճարը՝ երկրորդային շուկայից ձեռք բերման, ինչպես նաև ներքոնշյալ պայմաններից որևէ մեկի ապահովման դեպքում.

- իրականացվում է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն (կանխավճարի ապահովագրություն)՝ ըստ Բանկի կողմից սահմանված պահանջների:

2) Մնացած դեպքերում կանխավճարի չափը կազմում է 30%:

Գնահատող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հաճախ տրվող հարցեր