2% ցածր տոկոսադրույք

2% ցածր տոկոսադրույք

Փաստացի տոկոսադրույք՝ ֏՝ 11.3-24, $ ՝ 8.3-24

Մարման ժամկետ

Մարման ժամկետ

մինչև 120 ամիս

Լրացուցիչ վարկավորում

Լրացուցիչ վարկավորում

Գործող վարկի գումարի 30% չափով լրացուցիչ վարկեր

Վարկի վերաֆինանսավորումն իրականացվում է առանց

  • գրավի գնահատման
  • վարկի ուսումնասիրության վճարի
  • վարկի տրամադրման միջնորդավճարի
  • վարկի սպասարկման ամսական վճարի
Հիմնական պայմաններ

1.1

Ֆինանսավորման աղբյուր

Բանկի սեփական ռեսուրս

1.2

Վարկառու

Միկրո, փոքր և միջին բիզնես գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ  Իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր

1.3

Նպատակ*

 ՀՀ տարածքում գործող այլ ֆինանսական հաստատություններում ֆինանսավորումների (բիզնես վարկ/եր, օվերդրաֆտներ) տեղափոխում  Արդշինբանկ ՓԲԸ, ինչպես նաև ընթացիկ ծախսերի ֆինանսավորում

1.4

Վարկի արժույթ

ՀՀ դրամ 

ԱՄՆ դոլար

1.5

Վարկի  նվազագույն գումար

Տեղափոխվող ֆինանսավորումների չափով վարկերի համար՝ 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
Տեղափոխվող ֆինանսավորումներից ավել՝ մինչև 30% չափով վարկերի համար՝ 5,100,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

1.6

Վարկի առավելագույն գումար**

1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

1.7

Տարեկան տոկոսադրույք***

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկի/երի, Օվերդրաֆտ/ների գործող ինտեգրալ տոկոսադրույք -2%, սակայն ոչ պակաս 10.75%

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկի/երի, Օվերդրաֆտ/ների գործող ինտեգրալ տոկոսադրույք -2%, սակայն ոչ պակաս 8%

1.8

Վարկի ժամկետ****

1. Տեղափոխվող ֆինանսավորումների չափով վերաֆինանսավորվող վարկ/երի, Օվերդրաֆտ/ների առավելագույն ժամկետը սահմանվում է այլ բանկում գործող ֆինանսավորումների մնացորդային ժամկետների առավելագույնը կրկնապատիկի չափով, բայց ոչ ավել քան 120 ամիս, 
2.
Տեղափոխվող ֆինանսավորումներից ավել՝ մինչև 30% գումարով ֆինասավորումը՝ մինչև 60 ամիս մարման ժամկետով:  

1.9

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված (ոչ պարտադիր, հաճախորդի դիմումի համաձայն)

մինչև 12 ամիս 

1.10

Վարկի ապահովվածություն*****

Տեղափոխվող վարկ/եր,Օվերդրաֆտ/ների ապահովման միջոցներ հանդիսացող գրավներ   

1.11

Երաշխավորներ

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկի/երի գծով գործող երաշխավորություններ՝ առկայության դեպքում: Ինչպես նաև Բանկի կողմից կարող են պահանջվել ընկերության շահառուների հավելյալ երաշխավորություններ:

1.12

Ֆինանսական գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի կնքում 

Համագործակցության սահմանաչափ՝ վարկավորման  հիմնական պայմաններով սահմանված վարկի առավելագույն գումար կամ հաճախորդի դիմումի հիման վրա այլ սահմանաչափ:

Համագործակցության ժամկետ՝ 20  տարի

 Գլխավոր պայմանագրի շրջանակներում հետագա վարկավորումն  իրականացվում է  տվյալ պահին գործող վարկավորման պայմաններով:

2

Միջնորդավճարներ

2.1

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

Չի սահմանվում

2.2

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 

Չի սահմանվում

2.3

Վարկի կանխիկացման

Համաձայն Բանկային հաշվի սպասարկման պայմանների

2.4

Վարկի սպասարկման ամսական  վճար

Չի սահմանվում

2.5

Ֆինանսական գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի կնքման վճար

Չի սահմանվում

3

Վարկունակություն

3.1

Վարկառուի/Գրավատուի վարկային պատմության նկատմամբ պահանջ 

Բանկում, ՀՀ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկի և (կամ) դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումների գծով վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ  ոչ ավել, քան հանրագումարային 30 (երեսուն) օր ուշացումների  բացակայություն:

 Գործող ժամկետանց պարտավորության բացակայություն:

4

Բանկի կողմից կատարվող  վճարներ

4.1

Գույքերի գրավի իրավունքի պետական գրանցում, բացառությամբ տրանսպորտային միջոցի և բաժնետոմսերի գրավի, ինչպես նաև այդ դեպքերի երբ հաճախորդը ցանկանում է գրավի իրավունքի գրանցումը իրականացնել օրենքով նախատեսված ստանդարտ ժամկետներից արագացված կարգով: 

4.2

Գրավի գնահատում, ընդ որում գնահատում  չի իրականացվում, եթե գրավի/ների գնահատումն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում:

5

Վարկի տրամադրում և սպասարկում

5.1

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ՝ բանկային հաշվի միջոցով

5.2

Վարկի և տոկոսագումարի մարումներ

1. Վարկի և տոկոսագումարի հանրագումարի ամենամսյա հավասարաչափ մարումներ (անուիտետ) կամ
2.
Վարկի արտոնյալ ժամանակահատվածում միայն տոկոսագումարների ամենամսյա մարումներ, արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` վարկի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ մարումներ (անուիտետ), կամ
3.
Մայր գումարի անհատական մարման գրաֆիկ: Տոկոսագումարների ամենամսյա, մայր գումարի մարումներ հաշվի առնելով սեզոնայնությունը՝ տարվա ընթացքում ոչ պակաս քան մայր գումարի 10%-ի չափով: 

6

Տույժեր, տուգանքներ (նոր տրամադրվող վարկերի և վերանայումների դեպքում)

6.1

Վարկի վաղաժամկետ մարման միջնորդավճար

Վարկային գործիքի (ամբողջական կամ մասնակի) վաղաժամկետ մարման դեպքում (օվերդրաֆտների դեպքում վերաբերում է օվերդրաֆտի փակմանը) ժամանակացույցով սահմանված մարման ենթակա վարկի գումարի 25%-ից ավել գումարի չափով մարում իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի գանձել վաղաժամկետ մարման միջնորդավճար ավել վճարված մասի 5%-ի չափով:

6.2

Ժամկետանց վարկի տոկոս

24%

6.3

Ժամկետանց տոկոսի տույժ

48% տարեկան

7

Այլ պահանջներ

7.1

Բանկային հաշվի բացում/սպասարկում

պահանջվում է, համաձայն Բանկի սակագների 

*

Տեղափոխման ենթակա են այն վարկերը/օվերդրաֆտները, որոնք այլ ֆին կառույցներում սպասարկվում են նվազագույնը 12 ամիս և այդ ընթացքում իրականացվել են նվազագույնը 6 անգամ գրաֆիկով սահմանված մայր գումարի ամսական մարումներ/անուիտետային կամ զսպանակաձև գրաֆիկին համապատասխան/:

**

Տրամադրման ենթակա վարկի/երի, գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի 100% և տեղափոխվող ֆինանսավորումների 130%-ը: 

***

Տրամադրվող վարկի տոկոսադրույքը սահմանվում է՝

1.Եթե տեղափոխվող վարկ/երը,Օվերդրաֆտ/ներ և տրամադրվող վարկը նույնարժույթ են, գործող վարկի/երի,Օվերդրաֆտ/ներ միջին կշռված ինտեգրալ տոկոսադրույք նվազեցված 2 տոկոսային կետով, բայց ոչ պակաս սահմանվող նվազագույն տոկոսադրույքից:    

2. Եթե տեղափոխվող վարկը/երը,Օվերդրաֆտ/ներ արտարժույթով են, իսկ  տրամադրվող վարկը/Օվերդրաֆտը ՀՀ դրամով, ապա՝ ԱՄՆ դոլար արժույթի դեպքում՝  գործող վարկի/երի,Օվերդրաֆտ/ների միջին կշռված ինտեգրալ տոկոսադրույքը նվազեցվում է 2 տոկոսային կետով, գումարած 3 տոկոսային կետ, սակայն ոչ պակաս, քան  տրամադրվող վարկի/Օվերդրաֆտի համար սահմանված նվազագույն տոկոսադրույք:

 3. Եթե տեղափոխվող վարկը/երի,Օվերդրաֆտ/ներ արժույթը ՀՀ դրամ է,  իսկ տրամադրվող վարկը/Օվերդրաֆտը արտարժույթով է, ապա՝ ԱՄՆ դոլարի դեպքում՝ գործող վարկի/երի,Օվերդրաֆտ/ներ միջին կշռված ինտեգրալ տոկոսադրույքը նվազեցվում է  2 տոկոսային կետով, այնուհետև ևս նվազեցվում է 3 տոկոսային կետով,սակայն ոչ պակաս տրամադրվող վարկի/օվերդրաֆտի համար սահմանված նվազագույն տոկոսադրույքից:                                                                                                                                    

4.Այն դեպքերում, երբ տեղափոխվող վարկը/երը.Օվերդրաֆտ/ները տարբեր արժույթներով են,տրամադրվող վարկի/Օվերդրաֆտի տոկոսադրույքը սահմանվում է վերը նշված 2-րդ և 3-րդ կետերում նկարագրված տոկոսադրույքների որոշման սկզբունքներին համաձայն՝ միջին կշռված արժեքով, հաշվի առնելով տարբեր արժույթներով վարկերի/Օվերդրաֆտի մասնաբաժինը/կշիռը:

Ինտեգրալ տոկոսադրույքը ներառում է անվանական տոկոսադրույք, ամսական սպասարկման վճարներ և վարկի տրամադրման համար վճարված միջնորդավճարները/առկայության դեպքում/:

****

Տեղափոխվող ֆինանսավորումներից ավել՝ մինչև 30% գումարով ֆինասավորումը դիտարկվում է որպես առանձին վարկ, և տրամադրվում է սույն հավելվածով նախատեսված պայմաններով:

*****

Գրավի տեսակներն են՝
1.
Բանկի ներքին չափանիշներով՝ ՓՄՁ վարկավորման ընդհանոր պայմանների համապատասխան, ընդունելի Անշարժ գույք՝ Բնակարան, բնակելի տուն, արտադրական, հասարարակական, առևտրային և այլ շինություններ ու հողատարածքներ:
2.
Ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններում գրավադրված  մյուս գրավները՝ սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն: