Լրացուցիչ նշումներ
Վարկառուն կարող է միաժամանակ օգտվել սեփական և ծրագրային ռեսուրսների միջոցներից:
Արտարժույթով վարկի դեպքում տրամադրման վճարը հաշվարկվում և գանձվում է ՀՀ դրամով: Փոխարկումը իրականացվում է գանձման պահին Բանկի կողմից հրապարակված արտարժույթի անկանխիկ առքի փոխարժեքին համապատասխան: Տրամադրման միանվագ միջնորդավճարը և Գրավի ձևակերպման վճարը գանձվում են մինչև վարկի տրամադրումը:
Վարկերը տրամադրվում են բացառապես գործող կամ նոր կնքվող ֆինանսական գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի շրջանակներում:
Ֆինանսական գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի կնքման վճար չի սահմանվում:
Անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցման հետ կապված կադաստրային ծախսերը կրում է Բանկը` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի գրավի իրավունքը հաճախորդը ցանկանում է գրանցել օրենքով նախատեսված ստանդարտ ժամկետից արագացված կարգով, որի դեպքում գրավի իրավունքի պետական գրանցման վճար չի գանձվում:
Սահմանել որ սույն պայմաններով նախատեված կարճաժամկետ ժամանակահատվածից երկարաժամկետի անցումը չի համարվում Վարկի պայմանների վերանայում:
Տվյալ փաստաթղթի պայմաններից ավելի խիստ պայմանների կիրառումը չի համարվում տվյալ փաստաթղթով սահմանված պայմաններից շեղում:
Յուրաքանչյուր միջակայքի համար սահմանված տոկոսադրույքներից բարձր տոկոսադրույքի կիրառումը չի համարվում տվյալ պայմաններից շեղում:
Վարկերը Ծրագրային ռեսուրսի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը փոփոխվում է և սահմանվում է Բանկի սեփական ռեսուրսի համար սահմանված տոկոսադրույքը:
Հաճախորդին կարող է տրամադրվել Ֆինանսավորման սահմանաչափ՝ առավելագույնը 12ամիս ժամկետով:
Աահմանաչափի գործողության ժամկետում հաճախորդին կարող են տրամադրվել SME-FLEXI վարկեր տվյալ պահին SME FLEXI վարկի գործող պայմաններով:
Վարկային սահմանաչափի տրամադրման համար իրականացվում է ֆինանսատնտեսական վերլուծություն:
1. Վարկային սահմանաչափի շրջանակներում յուրաքանչյուր SME-FLEXI վարկային հայտ դիտարկելիս իրականացվում է սահմանաչափի ներքո տրամադրված յուրաքանչյուր SME FLEXI վարկի նպատակային օգտագործման ստուգում:
2. Վարկային սահմանաչափի ներքո նոր SME FLEXI վարկային հայտի մերժման համար հիմք է հանդիսանում հաճախորդի վարկային պատմության և վարկային բեռի վատթարացումը՝
2.1 Սահմանաչափի ներքո SME FLEXI վարկային հայտի դիտարկման պահին ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկի և (կամ) դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումների գծով վերջին 12 ամիսների ընթացքում հանրագումարային 30 (երեսուն) օր և ավել ժամկետանց օրերի և հսկվողից խիստ դասով դասակարգման առկայությունը և/կամ
2.2. Վարկային բեռի ավելացումը՝ եթե Սահմանաչափի գործողության ընթացքում Հաճախորդի վարկային բեռը ավելացել է սահմանաչափի 10% և ավել (հաշվարկում չեն ներառվում Արդշինբանկի ֆինանսավորումները), սահմանաչափի ներքո վարկային գործիքների տրամադրումները դադարեցվում են, բացառությամբ եթե դիտարկվում է տվյալ վարկի/երի վերաֆինանսավորում:
3. Վարկային սահմանաչափի շրջանակներում SME FLEXI վարկեր տրամադրվում են բացառապես գործող կամ նոր կնքվող ֆինանսական գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի շրջանակներում:
4. Վարկային սահմանաչափի շրջանակներում տրամադրվող յուրաքանչյուր SME FLEXI վարկի գծով կնքվում է համապատասխան վարկային համաձայնագիր:
5. Սահմանաչափի շրջանակներում հաճախորդն իրավունք ունի վերցնել անսահմանափակ քանակի SME FLEXI վարկեր՝ պահպանելով առավելագույն վարկային սահմանաչափը:
1․ Վարկի կարճաժամկետ ժամանակահատվածից Երկարաժակետի անցման ամսաթիվ է համարվում կարճաժամկետ ժամանակահատվածի վերջին օրվա ավարտը, իսկ ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
2․ Տարատեսակ ապահովվածության տեսակները միաժամանակ գրավ հանդիսանալու դեպքում` յուրաքանչյուր տեսակը մասնակցում է իր առավելագույն վարկ-գրավ հարաբերակցությամբ: Ինչպես նաև Իրավաբանական անձ գրավատուի դեպքում իրականացվում է 100% բաժնեմասի/բաժնետոմսի գրավադրում: