Դարձի՛ր բանկիր

  1. «Դարձի՛ր բանկիր»-ն Արդշինբանկի նախաորակավորման ծրագիրն է, որ արդեն 7 տարի է՝ հնարավորություն է տալիս ֆինանսաբանկային ոլորտում փորձ չունեցող երիտասարդներին ստանալ մասնագիտական գիտելիքներ և համալրել մեր մեծ թիմը: Կարևոր է նշել, որ ծրագիրը գործում է Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում և Գլխամասային գրասենյակում: Այս տարիների ընթացքում «Դարձի՛ր բանկիր»-ի շուրջ 600 և ավելի շրջանավարտներ սկսել և շարունակում են իրենց կարիերան մեզ հետ միասին Արդշինբանկում:
Դարձի՛ր բանկիր

Դարձի՛ր բանկիր

  • Ստացի՛ր տեսական և գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
  • Ծանոթացի՛ր բանկ-հաճախորդ հարաբերություններին, բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին
  • Ձեռք բեր թիմային աշխատանքի հմտություններ
  • Սովորի՛ր և ինքնադրսևորվի՛ր մասնագիտական ոլորտում

Մեր փորձառու մասնագետները և դասընթացավարները քեզ կօգնեն կարճ ժամկետում ստանալ բարձ որակավորում:

Դիմի՛ր ծրագրին, եթե

  • Ունես բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
  • ԲՈՒՀ-ն ավարտել ես վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում ես ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում
  • Ուսման ընթացքում ցուցաբերել ես բարձր առաջադիմություն
  • Տիրապետում ես անգլերեն և ռուսերեն լեզուներին

Սկսի՛ր քո ուղին

  • Դարձրու՛ ծրագիրը հնարավորություն՝ մասնագիտական և հաջողության քո ուղին մեզ հետ սկսելու համար:

3 քայլ ծրագիրն անցնելու համար

1

2-ամսյա տեսական և գործնական ուսուցում

2

Ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների գնահատում

3

Աշխատանքի առաջարկ

Արդշինբանկի ամբասադորը ԴՈՒ ես

Դու հնարավորություն ունես քո բուհում դառնալու մեր ամբասադորը, 

ներկայացնելու Արդշինբանկի կարիերայի և կրթական նախագծերը, 

պատասխանելու քո համակուրսեցիների և ընկերների հարցերին, 

ուղղորդելու նրանց՝ սկսելու կարիերան ճիշտ կետից:

Դարձի՛ր մեր ամբասադորը, եթե.


ՄԵՆՔ տալիս ենք հնարավորություն

  • Մասնակցել Բանկի կողմից կազմակերպվող միջոցառումների և դասընթացների
  • Ինքնադրսևորվել, ընդունել նոր մարտահրավերներ
  • Իրականացնել հետաքրքիր առաջադրանքներ
  • Ստանալ կրթաթոշակ
  • 2-րդ կուրսի ուսանող ես կամ ավելի բարձր
  • Ունես հիանալի կազմակերպչական և պլանավորման հմտություններ
  • Ակտիվորեն մասնակցում ես ձեր համալսարանի հասարակական կյանքին
  • Եվ իհարկե սիրում ես Արդշինբանկը, ինչպես ՄԵՆՔ