ՀԱՐՑ |
ՊԱՏԱՍԽԱՆ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ |
|
Արդյո՞ք իմ վարկի պայմանները/ժամանակացույցը փոխվել են |
Ձեր՝ այլ բանկից Արդշինբանկ տեղափոխված վարկը շարունակելու է սպասարկվել նույն պայմաններով: Մարումներն անհրաժեշտ է կատարել Ձեզ նախկինում տրամադրված վարկի մարման ժամանակացույցին համապատասխան: |
Կարո՞ղ եմ կատարել վարկի մարումներ Արդշինբանկում առկա հաշվից կամ Արդշինբանկի մոբայլ հավելվածով? |
Այո, վարկի մարումները կարող եք կատարել՝
Նշված ծառայությունների ստացումն Արդշինբանկում անվճար է: |
Արդյո՞ք կարող եմ վերաֆինանսավորել իմ վարկը՝ Արշինբանկի կողմից հրապարակված վարկերի վերաֆինանսավորման պայմաններով |
Այո: Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման պայմաններ, որոնցից օգտվելով՝ կարող եք կատարել ինչպես գրավով ապահովված, այնպես էլ անգրավ վարկերի տեղափոխում այլ կազմակերպություններից, Արդշինբանկի գործող վարկի ժամանակացույցի փոփոխում՝ ավելի հարմար պայմաններով սպասարկվելու համար: |
Ինչպես կարող եմ կատարել իմ վարկի մարումները |
Վարկի մարումներն այսուհետ կարող եք կատարել՝
|
Արդյո՞ք իմ վարկի վարկային կոդը փոխվել է, թե՝ մնացել է նույնը |
Ձեր վարկի վարկային կոդը փոխվել է: Նոր վարկային կոդը Ձեզ է ուղարկվել է sms-ով և էլեկտրոնային փոստով: Վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ նաև՝
|
Ինչպե՞ս կարող եմ իմանալ իմ վարկի նոր վարկային կոդը |
Ձեր վարկի նոր վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ՝
|
Արդյո՞ք կարող եմ շարունակել վարկի սպասարկումը նախկին բանկի մոբայլ հավելվածով |
Ձեր վարկն Արդշինբանկ տեղափոխված լինելու դեպքում դրա վերաբերյալ տվյալներն այլևս հասանելի չեն վարկը նախկինում սպասարկած Բանկի մոբայլ հավելվածում: Վարկի տվյալների, կատարված գործարքների, քաղվածքների և այլ տեղեկատվության դիտման, մարումների կատարման համար առաջարկում ենք օգտվել Արդշինբանկի մոբայլ հավելվածից, որը կարող եք ակտիվացնել՝
Արդշինբանկի մոբայլ հավելվածի ձեռքբերումն անվճար է: |
Ես կատարել եմ վարկի մարում նախկին բանկում ինձ տրամադրված վարկային կոդով, բայց վարկս չի մարվել: Ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը: |
Եթե Դուք կատարել եք վարկի մարման գործարք նախկին բանկում Ձեզ տրամադրված վարկային կոդով, փոխանցված գումարը չի ուղղվի Ձեր՝ արդեն Արդշինբանկում սպասարկվող վարկի մարմանը: Անհրաժեշտ է կատարել Արդշինբանկում վարկի մարում Ձեզ տրամադրված նոր վարկային կոդով՝ ժամկետանց պարտավորությունների առաջացումից խուսափելու համար: Ձեր՝ այլ բանկի վարկային կոդով փոխանցված գումարը կվերադարձվի Ձեզ՝ առանց լրացուցիչ դիմումի: Եթե այնուամենայնիվ Ձեր վարկը ժամկետանցվել է այլ բանկի վարկային կոդով փոխանցում կատարելու հետևանքով, Ձեր դիմումի հիման վրա Արդշինբանկը կկատարի ժամկետանց պարտավորության սրբագրում: Ձեր վարկի նոր վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ՝
|