Շահավետ պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին

Շահավետ պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին
  • Պետության կողմից կանխավճարի մի մասի սուբսիդավորում
  • Պետության կողմից վարկի անվանական տոկոսադրույքի սուբսիդավորում 5 տոկոսային կետով
  • Առաջնային շուկայից ձեռք բերման դեպքում վճարված տոկոսագումարների գծով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորություն
  • Առանց վարկի տրամադրման միջնորդավճարի
  • Առանց վաղաժամկետ մարման տույժի
  • Առանց Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի կանխիկացման վճարի
  • Բանկի հաշվին իրականացվող ապովագրական լայն ծածկույթ
  • Այլ թաքնված վճարների բացակայություն:

Հիմնական պայմաններ

Հայտի և փաստաթղթերի ընդունման վայրԲանկի բոլոր մասնաճյուղեր և գլխամասային գրասենյակԲանկի բոլոր մասնաճյուղեր և գլխամասային գրասենյակ
Վարկի արժույթՀՀ դրամՀՀ դրամ
Վարկի նպատակԲնակարանի կամ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում (Երկրորդային շուկա, ոչ անմիջապես կառուցապատողից)Կառուցապատողից բնակելի անշարժ գույքի ձեռքբերում (Առաջնային շուկա)
Ձեռքբերվող գույքի առավելագույն արժեք55.0 մլն ՀՀ դրամչի սահմանվում
Կանխավճարի գծով պետական աջակցության չափը2.500.000 ՀՀ դրամ2.500.000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք13%11%
Տարեկան անվանական տոկոսադրույքից Պետության կողմից սուբսիդավորվում է 5 տոկոսային կետՏարեկան անվանական տոկոսադրույքից Պետության կողմից սուբսիդավորվում է 5 տոկոսային կետ
Տարեկան փաստացի առավելագույն տոկոսադրույք*13.8%11.6%
Տոկոսադրույքի տեսակըհաստատունհաստատուն
Նվազագույն ժամկետ10 տարի10 տարի
Առավելագույն ժամկետ20 տարի20 տարի
Վարկի նվազագույն գումար3.000.000 ՀՀ դրամ 3.000.000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար25 650 000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը25 650 000 ՀՀ դրամ
Վարկի և տոկոսագումարի մարումներԱմենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)՝ վարկի տրամադրման 2-րդ ամսվանից սկսածԱմենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)՝ վարկի տրամադրման 2-րդ ամսվանից սկսած
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ, միանվագ՝ Բանկում վարկառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցման միջոցովԱնկանխիկ, միանվագ՝ Բանկում վարկառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցման միջոցով
Նվազագույն կանխավճար բնակարանի ձեռքբերման արժեքից10%10%
Երրորդ անձանց կատարվող վճարումներՎարկառուն վճարում է գույքի գնահատման, գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման, վարկային և գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, անշարժ գույքի նկատմամաբ բոլոր տեսակի իրավունքների պետական գրանցումների համար Վարկառուն վճարում է գույքի գնահատման, գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման, վարկային և գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, անշարժ գույքի նկատմամաբ բոլոր տեսակի իրավունքների պետական գրանցումների համար
Վարկային հայտի ուսումնասիրության վճարչի պահանջվումչի պահանջվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարչի պահանջվումչի պահանջվում
Կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության ամսեկան վճար **Վարկ/գրավ գործակցի 70%-ը գերազանցող մասի (մինչև 90%) մնացորդի 0.25%-ի չափովչի պահանջվում
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն-ձեռքբերվող գույքի արժեքի 70%-ը-ձեռքբերվող գույքի արժեքի 90%-ը
-ձեռքբերվող գույքի արժեքի 90%-ը, եթե գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք կամ վարկ/գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով (մինչև 90%) առկա է կանխավճարի ապահովագրություն
Քաղվածքների տրամադրումԱնվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք,Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք,
Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից նշված ժամանակահատվածի համար,Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից նշված ժամանակահատվածի համար,
1000-5000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ https://www.ardshinbank.am/content/բանկային-հաշիվ/):1000-5000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ https://www.ardshinbank.am/content/բանկային-հաշիվ/):
Մինչ 29.05.2023թ-ը տրամադրված վարկերի տոկոսադրույքի վերանայումսահմանված չէ7%-ի փոփոխարեն սահմանվում է 7.5% ***(Վերանայումների առավելագույն քանակը 1 անգամ, իրականացվում է վարկառուի դիմումի հիման վրա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարության 2019թ. Օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված Ծրագրի շրջանակում զինծառայողները հնարավորություն ունեն ստանալ պետական աջակցություն՝ կանխավճարի և տոկոսների մասնակի սուբսիդավորման տեսքով:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են առաջնային և երկրորդային շուկաներից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

Առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման դեպքում գործում է նաև հիփոթեքային վարկի գծով վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունը:

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1. Կանխավճարի սուբսիդավորում՜ մինչև 2.500.000 ՀՀ դրամի չափով

2. Տոկոսադրույքի սուբսիդավորում՝ 5% վարկի անվանական տոկոսադրույքից