Հարգելի Հաճախորդ,

 

 Ի լրումն 2025թ․ փետրվարի 5-ի հայտարարության` ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ. ապրիլի 20-ին:

 

 2025թ․ ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Բանկերի միացման շրջանակում նախատեսում ենք տեխնիկական աշխատանքներ, որոնք կանդրադառնան ծառայությունների հասանելիության վրա։

 Վերը նկարագրված աշխատանքներով պայմանավորված՝ Բանկերի միացման ժամանակահատվածում սպասարկման գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ, մասնավորոպես՝

◼ 2025թ. ապրիլի 18-ին Զվարթնոց մասնաճյուղը կաշխատի մինչև ժամը 21:00:

◼ 2025թ․ ապրիլի 19-ին և ապրիլի 20-ին Բանկի մասնաճյուղերում սպասարկում չի իրականացվի:

◼  Մոբայլ և Ինտերնետ բանկ համակարգը հասանելի կլինի մինչ 2025թ․ ապրիլի 19-ը ժամը 06:00:

◼ 2025թ․ ապրիլի 19-ին և ապրիլի 20-ին անհասանելի կլինի տերմինալներով վճարումների իրականացումը:

◼ Մասնաճյուղերում սպասարկումը, ինչպես նաև Մոբայլ և Ինտերնետ բանկ համակարգի հասանելիությունը կվերականգնվեն 2025թ.-ի ապրիլի  21-ից:

 

 2025թ․ ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում՝

-          ◼ Քարտերով գործարքները և բանկոմատներից կանխիկացումները կշարունակեն բնականոն կերպով կատարվել:

-          ◼ Հեռախոսային կենտրոնը կշարունակի Ձեզ տրամադրել շուրջօրյա աջակցություն՝ առանձին գործարքների գծով որոշակի տեխնիկական սահմանափակումներով:

 

 Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված հնարավոր անհարմարության համար:

 Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 12 22 22 22 հեռախոսահամարով, մոտենալ Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել Ձեր անհատական մենեջերին։

 Շնորհակալություն մեր բանկային ծառայություններից օգտվելու համար։

 

Հարգանքով՝

Արդշինբանկ