Հարգելի՛ հաճախորդներ,
Արդշինբանկի օնլայն հարթակներում հասանելի է նոր՝ Ստոպ գործիքը։
Ստոպ գործիքի միջոցով արգելափակվում են բանկի օնլայն հարթակներով իրականացվող մի շարք գործարքներ՝ զեղծարարության դեպքերը կանխելու նպատակով։
Ստոպ գործիքը կարող եք ակտիվացնել բանկի օնլայն հարթանկների՝ Մոբայլ բանկինգի, ArdshinBusiness հավելվածի, I-Banking համակարգի, ինչպես նաև մասնաճյուղ այցելելու, Զանգերի կենտրոն, կամ ձեր անհատական մենեջերին դիմելու միջոցով։
Ձեր կողմից Ստոպ գործիքի կիրառմամբ արգելափակված ծառայությունը համարվում է արգելափակված՝ բանկի բոլոր օնլայն հարթակներում, անկախ այն հանգամանքից, թե որ օնլայն հարթակի միջոցով է կատարվել արգելափակումը։
Կարևոր.
• գործարքների արգելափակումը կատարվում է անմիջապես,
• արգելափակումը կարող է իրականացվել ցանկում ներկայացված յուրաքանչյուր ծառայության համար առանձին կամ միաժամանակ բոլորի համար,
• գործարքների արգելափակման դեպքում օնլայն հարթակներում կարող եք տեսնել Ձեր հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները․ միևնույն ժամանակ, բոլոր արգելափակված ծառայությունների սպասարկումը կշարունակի իրականացվել մյուս եղանակներով՝ բանկի ստանդարտ ընթացակարգերին համապատասխան,
• ապաարգելափակումը օնլայն հարթակներում հնարավոր է միայն 24 ժամ անց՝ բանկում ներդրված նույնականացման ընթացակարգերին համապատասխան,
• վերոնշյալ ժամկետից շուտ ապաարգելափակման համար անհրաժեշտ է դիմել բանկ:
Գործիքի ակտիվացման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, ինքնուրույն արգելափակման կամ ապաարգելափակման ծառայությունների վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ։
Հիշեցնում ենք, որ Մոբայլ բանկինգում գործում է նաև սահմանափակ՝ միայն դիտման իրավասությունների հնարավորությամբ գործիքը, որը ակտիվացնելու դեպքում օնլայն հարթակներով կատարվող բոլոր գործարքներ կատարելու հնարավորությունը կսամանափակվի։ Այն կարող եք ակտիվացնել՝ «Օգտվողի կառավարում» բաժնից ընտրելով «Իրավասությունների կառավարում» ենթաբաժինը կամ դիմելով բանկ:
Ինչպես նաև, եթե ձեր քարտի տվյալները հասանելի են դարձել երրորդ անձանց կամ ունեք նման կասկածներ, կարող եք բլոկավորել այն՝ Մոբայլ բանկինգի կամ բանկ դիմելու միջոցով։
Հարգանքով՝
Արդշինբանկ