



Մենք կարևորություն ենք տալիս կորպորատիվ կառավարման կայուն և արդյունավետ համակարգի ձևավորմանը՝ որպես երկարաժամկետ զարգացման և շահառուների վստահության ամրապնդման հիմնասյուն։ Բանկի գործունեության հիմքում դրված է կորպորատիվ կառավարման բարձրագույն չափանիշների պահպանումը՝ ընկալելով այն որպես կայունության, վստահության և պատասխանատվության անբաժան բաղադրիչ։
Բանկի կառավարման համակարգը մշտապես կատարելագործվում է՝ Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի դրույթներին և միջազգային լավագույն փորձին համապատասխան։
Թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքության սկզբունքները մեր ռազմավարության հիմնաքարերից են, որոնց շնորհիվ բանկում ձևավորվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և համաշխարհային առաջատար չափանիշներին համապատասխան մշակույթ։
Բանկը կորպորատիվ կառավարման շրջանակներում իր գործընկերների, հաճախորդների, աշխատակիցների հետ ստեղծում և զարգացնում է կայուն, պատասխանատու և վստահելի հարաբերություններ։