Ձեզ համարՁեր բիզնեսի համարՍտատուս | Պլյուս
Արդշինբանկի մասին
Մասնաճյուղեր և բանկոմատներ
Հերթի ամրագրում

Կարեն Սաֆարյան - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ
keyboard_arrow_down

Կարեն Սաֆարյանը հանդիսանում է «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ բանկի հիմնադրման պահից՝ 2003 թվականից։

 

Կարեն Սաֆարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ԲՈՒՀ-ը ավարտելուն պես՝ 1985 թվականին։ Մինչև 1994 թվականը նա աշխատել է Հայաստանի տարբեր արդյունաբերական կազմակերպություններում՝ որպես ինժեներ։ Հետագայում նա տեղափոխվել է Ռուսաստան, ուր սկսել է ձեռներեցի իր կարիերան։

 

Արդեն 2000-ականների սկզբին Կարեն Սաֆարյանն ուներ մի քանի տասնյակ բիզնեսներ Ռուսաստանում ու Հայաստանում։ Բացի բանկային բիզնեսից, այդ ժամանակահատվածում Կարեն Սաֆարյանի բիզնես հետաքրքրությունները հիմնականում վերաբերում էին արդյունաբերական ու շինարարական ոլորտներին։ Թերևս ամենանշանակալի շինարարական նախագծերից են եղել Երևանում Կառավարության թիվ 3 ու Երևանի քաղաքապետարանի շենքերի կառուցումը։

 

2007 թվականից հետո Կարեն Սաֆարյանը փոխել է իր բիզնես հետաքրքրությունների շրջանակն ու աստիճանաբար դուրս եկել Ռուսաստանի շուկայից։ Զուգահեռաբար, հատկապես 2008 թվականի ճգնաժամից հետո, նա նաև դադարեցրել է շինարարության ու արդյունաբերական ոլորտներում իր նախագծերը։

 

Սկսած 2019 թվականից Կարեն Սաֆարյանի ամբողջ բիզնես գործունեությունը կենտրոնացված է Հայաստանում՝ ֆինանսական ոլորտում։ Կարեն Սաֆարյանի հիմնադրած «Արինս գրուպ» հոլդինգային ընկերության կազմում ներկայումս գործում են «Արդշինբանկ» ԲԲԸ, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ, ներդրումային մի շարք ֆոնդեր։

 

Կարեն Սաֆարյանն ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը։


Կարեն Սաֆարյանը ծնվել է 05.01.1963 թվականին, ունի 3 դուստր:

Արամ Անդրեասյան - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
keyboard_arrow_down

Արամ Անդրեասյանը ստանձնել է «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2009 թվականին։ Մինչ այդ, 1994-1998 թվականներին հանդիսացել է «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ և վարչության նախագահ, 2003-2009 թվականներին զբաղեցրել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնը, իսկ 2005-2006 թվականներին հանդիսացել է խորհրդի անդամ-վարչության նախագահ։

 

 

Նախքան բանկային ոլորտում գործուներություն սկսելը՝ 1980-1992 թվականներին, Արամ Անդրեասյանը աշխատել է «Հրազդան-Մաշ» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, պլանավորման բաժնի պետ, ֆինանսական բաժնի պետ և գլխավոր տնօրենի տեղակալ։ 1992-1994 թվականներին աշխատել է Հրազդանի շրջանի հարկային պետական տեսչությունում՝ որպես տեսչության պետ, իսկ 1998-2003 թվականներին ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում աշխատել է որպես վերահսկողության ծառայության պետի խորհրդատու և ՀՀ գործադիր իշխանության վերահսկող մարմինների բաժնի վարիչ։

Երկար տարիներ զբաղեցրել է «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՀՁ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ-խորհրդի անդամի պաշտոնը։

 

Արամ Անդրեասյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։

 

Արամ Անդրեասյանը ծնվել է 11.10.1955 թվականին, ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր։

Ալեքսանդր Ֆոն Գլայխ - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
keyboard_arrow_down

Ալեքսանդր Ֆոն Գլայխը ստանձնել է «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2023 թվականից։ 


Միաժամանակ հանդիսանում է ТОО Global Expert Development Group Տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2025 թվականի հուլիսից՝ նաև Ուզբեկստանի Ազգային բանկի Դիտորդ խորհրդի անդամ։ 


Նախկինում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ֆինանսական ոլորտում.


2016–2020 թթ. աշխատել է որպես ֆինանսական տնօրեն «ՅունիԿրեդիտ Բանկ»-ում (UniCredit Bank), Ղազախստան։ 


1999–2003 թթ.  «ՊրոԿրեդիտ Բանկ»-ում ((ProCredit Bank), Վրաստան)  զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ 2003–2006 թթ. աշխատել է որպես ներդրումային գծով տնօրեն Միջազգային ֆինանսական կորպորացիայում (IFC), Համաշխարհային բանկի խմբում։ 2006–2008 թթ. եղել է գործադիր տնօրենի տեղակալ «Կասպի Բանկ»-ում (Kaspi Bank)։ 


2014-2016 թվականներին աշխատել է որպես Խորվաթիայի Hypo Alpe Adria բանկի գլխավոր տնօրեն, իսկ 2014-2017 թվականներին Ալեքսանդր Ֆոն Գլայխը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Ալիանզ (Allianz) ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը և Allianz Ուկրաինայի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը։ 2018–2023թթ. եղել է «Ուզպրոմստրոյբանկ» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի և Դիտորդ խորհրդի անդամ, իսկ 2021–2022 թթ՝ տնօրենների խորհրդի անդամ «Կազախտելեկոմ»-ում (Kazakhtelecom)։

 

Ալեքսանդր ֆոն Գլայխը ավարտել է Բոննի համալսարանի (Գերմանիա)՝ տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետը։


Ալեքսանդր Ֆոն Գլայխը ծնվել է 16.06.1967 թվականին, ամուսնացած է, ունի 3 որդի ։

Ֆիլիպպ Դեռ Մեգրեդիտչիան - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
keyboard_arrow_down

Ֆիլիպպ Դեռ Մեգրեդիտչիանը ստանձնել է «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2025 թվականին։ Նա հանդիսանում է Փարիզում հիմնված ներդրումային ընկերության Olma Holdings SAS նոր ներդրումային հարթակի գլխավոր գործադիր տնօրենը, ինչպես նաև 2012 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերը եղել է OLMA Capital Management ներդրումների կառավարման ընկերության ղեկավարն ու հիմնադիրը, որը կառավարում է OLMA Luxury Holdings-ը։

 

Մասնավոր կապիտալի, միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունեցող Ֆիլիպպ Դեռ Մեգրեդիտչիանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք միջազգային ֆինանսական հաստատություններում։ OLMA-ն հիմնադրելուց առաջ Ֆիլիպպը եղել է Baring Vostok Capital Partners-ի գործընկեր (2004-08), Eagle Venture Partners-ի գործադիր տնօրեն (2002-04), որը պատասխանատու էր Ռուսաստանում և Ղազախստանում ՎԶԵԲ-ի ներդրումների վերահսկողության և դուրսբերման համար, Meridian Capital Management միաձուլումների և ձեռքբերումների խորհրդատվական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն (1997-2002), ինչպես նաև ներդրումային վերլուծաբան Framlington Investments-ում (1993-97) և Crédit Commercial de France-ում (1992-93)։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է այլ մասնագիտական գործունեություններում՝ լինելով Domaine Chanzy SA-ի նախագահը և զբաղեցնելով ղեկավար պաշտոններ Caviar House & Prunier Group SA-ում և Artemest Srl-ում։

 

Ֆիլիպպ Դեռ Մեգրեդիտչիանը ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Փարիզի École des Hautes Études Commerciales (HEC)-ից։


Ֆիլիպպ Դեռ Մեգրեդիտչիանը ծնվել է 12.02.1970, ամուսնացած է, ունի 3 որդի և 1 դուստր։

Հասմիկ Ղահրամանյան - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
keyboard_arrow_down

Հասմիկ Ղահրամանյանը «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունիսի 8-ին։

 

2026 թվականի հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է Հայաստանի բանկերի միության Հետազոտությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնը։

 

Մինչ այդ, ավելի քան 30 տարի աշխատել է Հաայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում։ Ունի լայն փորձառություն դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործում, ֆինանսական կայունության և հետազոտությունների, կայուն ֆինանսների զարգացման, կորպորատիվ կառավարման, ֆինանսական կրթման ոլորտներում։

 

2019-2025 թվականներին հանդիսացել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2022-2023 թվականներին ղեկավարել է Խորհրդի աուդիտ կոմիտեն։

2017-2019 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական բանկի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ համակարգելով գների և ֆինանսական կայունության, ինչպես նաև Ազգային ժողովի և Կառավարության հետ փոխհարաբերությունների ուղղությունները։

2012-2017 թվականներին ղեկավարել է Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծության բաժինը։

1995-2012 թվականներին աշխատել է Դրամավարկային քաղաքականության վարչությունում և Մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնում որպես մակրոտնտեսագետ և առաջատար մասնագետ։

1998-2000 թվականներին համատեղությամբ աշխատել է Եվրամիության TACIS ծրագրում որպես վերլուծաբան։

1998 թվականին համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների զարգացման ծրագրում» որպես խորհրդատու։

2011 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ։

 

2021-2025 թվականներին հանդիսացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։

2025 թվականին ընտրվել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ։

2023 թվականից Կանայք  տնօերնների խորհրդում ցանցի անդամ է։

Հասմիկ Ղահրամանյանը տնտեսագիտության թեկնածու է, 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտացմամբ։ Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանը ստացել է 2004 թվականին։ 2022 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Սայիդ բիզնես դպրոցի «Առաջադեմ կառավարման և առաջնորդություն» ծրագիրը, իսկ 2023 թվականին ավարտել է

EcoDa-ի դասընթացը (Բրյուսել, Բելգիա) և ստացել է Եվրոպական խորհրդի անդամի դիպլոմ՝ կորպորատիվ կառավարման մասնագիտացմամբ ։

2013 թվականին հրապարակված «Բանկային գործ․ ուսումնական ձեռնարկ» դասագրքի համահեղինակ է, հոդվածների հեղինակ։

2023 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ տնտեսության զարգացման գործում իր նշանակալի ներդման համար։

 

Հասմիկ Ղահրամանյանը ծնվել է 1975 թվականի փետրվարի 2-ին, ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Ալեքսանդր Պիկեր - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
keyboard_arrow_down
Ալեքսանդր Պիկերը ստանձնել է «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը 2026 թվականի հունիսի 24-ից։

2024 թվականից առ այսօր զբաղեցնում է Ուզբեկստանի Xalq Bank-ի դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ 2021թվականից՝ Գոլոմտ Բանկի (Golomt Bank, Ուլան Բատոր, Մոնղոլիա) տնօրենների խորհրդի անկախ տնօրենն է:

2023-2026 թվականներին եղել է Moldindconbank-ի (Մոլդովա) վարչության նախագահը, իսկ 2021 թվականից հանդիսանում է Golomt Bank-ի (Մոնղոլիա) դիտորդ խորհրդի անկախ տնօրեն։

1994 թվականից աշխատում է բանկային համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ UniCredit Group-ում (UniCredit Bank Russia, BPH Bank, UniCredit Bank Srbija), ATFBank-ում (Ղազախստան), Hypo Alpe-Adria Group-ում և Hypo Alpe-Adria-Bank International AG-ում (Ավստրիա), Hypo Bank Italy-ում (Իտալիա), Komercijalna Banka a.d. Beograd-ում (Սերբիա), Ipoteka Bank-ում (Ուզբեկստան), Sberbank Croatia-ում (Խորվաթիա), Moldindconbank-ում (Մոլդովա), Golomt Bank-ում (Մոնղոլիա) և Xalq Bank-ում (Ուզբեկստան)։

Բանկային ոլորտից բացի, 2020-2021 թվականներին եղել է Bitpanda ընկերության գործադիր խորհրդատու, 2019-2023 թվականներին՝ Pendl & Piswanger ընկերության խորհրդատվական խորհրդի անդամ, 2019-2021 թվականներին՝ Համաշխարհային բանկի խմբի նախագծերի ավագ փորձագետ, 2019 թվականին՝ BCB4U AG ստարտափի գործադիր տնօրեն, իսկ 2018-2019 թվականներին՝ Transparency International Austria-ի գործադիր տնօրեն։

Ալեքսանդր Պիկերը 1987 թվականին ավարտել է Զալցբուրգի համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 1989 թվականին Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի անվան համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան՝ սլավոնագիտություն (ռուսերեն և լեհերեն) մասնագիտությամբ։

Ալեքսանդր Պիկերը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին, ամուսնացած է։
Նատալիա Խանժենկովա - «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
keyboard_arrow_down
Նատալիա Խանժենկովան «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունիսի 24-ից։

2018-2026 թվականներին զբաղեցրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բանկային պորտֆելի գծով կառավարող տնօրենի պաշտոնը։ 2017-2018 թվականներին եղել է ՎԶԵԲ-ի կառավարող տնօրենը Կենտրոնական Ասիայի երկրներում։ 2015-2017 թվականներին զբաղեցրել է ՎԶԵԲ-ի կառավարող տնօրենի պաշտոնը Թուրքիայում և Կենտրոնական Ասիայի երկրներում, իսկ 2010-2015 թվականներին՝ ՎԶԵԲ-ի կառավարող տնօրենի պաշտոնը Ռուսաստանում։

Նատալիա Խանժենկովան 1983 թվականին ավարտել է Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտը (ՄԳԻՄՕ)՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտացում։

Նատալիա Խանժենկովան ծնվել է 1961 թվականի ապրիլի 12-ին, ամուսնացած է։