
«Արդշինբանկ» ԲԲԸ-ն Հայաստանի
առաջատար բանկն է տարբեր ցուցանիշներով: Բանկը մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ
բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային,
ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։
2024 թվականի տարեվերջի
տվյալներով «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ունի 5,9 մլրդ դոլարի ակտիվներ։ Մենք պահպանում ենք կապիտալի,
ֆինանսավորման և իրացվելիության ամուր դիրքեր՝ գերազանցելով կարգավորող մարմինների
պահանջները։ Մենք միակ բանկն ենք Հայաստանում, որն ունի աշխարհի երեք առաջատար վարկանիշային
ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր, միևնույն ժամանակ Բանկի վարկանիշը հավասար
է երկրի վարկանիշային մակարդակին։
Մեր տեսլականն է լինել
ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ՝ բիզնեսների և անհատների հետ կառուցելով
կայուն երկարաժամկետ հարաբերություններ բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման
միջոցով:
Մեր առաքելությունն
է նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու։
Մենք առաջնորդվում ենք վեց հիմնական արժեքներով՝ որակ, վստահելիություն, հասանելիություն,
արդիականություն, արդյունավետություն և պատասխանատվություն։
«Արդշինբանկ» ԲԲԸ-ն սպասարկում
է ավելի քան 912,000 հաճախորդի՝ 2,400-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկի՝
73 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ամենամեծն
է երկրում և ընդհանուր ակտիվների ցուցանիշով ապահովում է շուկայի 20․5% մասնաբաժինը:
Մեր մասնաճյուղերի
աշխատանքը լրացվում է բջջային և առցանց բանկային հզոր համակարգով, որն ապահովում է
ֆինանսական ծառայությունների հասանելիությունը: Տեխնոլոգիաներում, նորարարական լուծումներում
և հաճախորդների գերազանց սպասարկումն ապահովելու գործում ներդրումներ կատարելու մեր հանձնառությունը Արդշինբանկը
դարձնում է վստահելի վայր՝ մեր աշխատակիցների կարիերան կառուցելու համար։
Արդշինբանկը հիմնադրվել
է 2003 թվականի փետրվարի 25-ին և նույն թվականին ստացել է բանկային գործունեության
իրականացման լիցենզիա թիվ 83 (առ 27.02.2003)։ Բանկը, ընդլայնելով իր գործունեությունը,
2003 թվականին ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի և «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի ակտիվների, պարտավորությունների
և ենթակառուցվածքների զգալի մասը։ Հիմնադրվելով որպես «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ՝ Բանկը
2014 թվականի նոյեմբերին վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ։
2017 թվականի հունվարի
13-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Արդշինբանկ»
ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը՝ նաև որպես «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»
ՓԲԸ–ի իրավահաջորդ:
2025 թվականի ապրիլի
21-ից «Արդշինբանկ» ՓԲԸ-ին է միացել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (մինչև 29.11.2024թ.
անվանափոխությունը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ), որի արդյունքում ուժը կորցրած
է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը՝
նաև որպես «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի իրավահաջորդը:
Վերջին տասնամյակի
ընթացքում Արդշինբանկը ցուցաբերել է կայուն աճ և գործառնական կայունություն: Բանկը
հասել է բարձր շահութաբերության և եկամտաբերության՝ վերջին հինգ տարիների ընթացքում
գրանցելով զուտ շահույթի և սեփական կապիտալի եկամտաբերության զգալի աճ։
Այս ամենի շնորհիվ
Արդշինբանկը հնարավորություն է ունեցել իրականացնել նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսիք
են 2016 թվականին «Առէքսիմբանկի» և 2024 թվականին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-
ձեռքբերումը, որոնք արագացրել են Բանկի ընդլայնումը: Բանկը ներկայացուցչություն ունի
նաև Փարիզում։
2025 թվականի նոյեմբերի 25-ից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության և գործում է «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերություն («Արդշինբանկ» ԲԲԸ) անվամբ:
Մենք երկար ճանապարհ ենք անցել, և Բանկի ղեկավարությունը նպատակադրված է կյանքի կոչել Բանկի հավակնոտ միջնաժամկետ ռազմավարությունը, որն ուղղված է ամրապնդելու Արդշինբանկի դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ընդլայնելու գործունեությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Մեր նպատակներն են․
◾Պահպանել առաջատարի դիրքը Հայաստանում և օգտագործել տեղական շուկայի գրավիչ հնարավորությունները։
◾Ընդլայնել մեր ունիվերսալ բանկային ծառայությունները, զարգացնել հաճախորդակենտրոն պրոդուկտների տեսականին և ավելացնել շուկայի մեր մասնաբաժինը։
◾Շարունակել ներդրումները մեր ծառայությունների տեխնոլոգիաների զարգացման գործում՝ ոլորտում առաջատարի դիրքերը պահպանելու և զարգացնելու համար։
◾Արդշինբանկի ներկայությունը մեծացնելու համար ներդրումներ կատարել տարբեր հարթակներում՝ տեղական և արտասահմանյան հաճախորդների համար։
◾Դարձնել Արդշինբանկը նախընտրելի բանկ հաճախորդների համար, այդ թվում՝ բարդ կարիքներ ունեցող միջազգային կազմակերպությունների համար։