Բանկի վարկանիշերը

S&P Global Ratings

Վարկանիշի դասը Վարկանիշ Հեռանկար
Երկարաժամկետ BB-Կայուն
Կարճաժամկետ B

Moody’s

Վարկանիշի դասը Վարկանիշ Հեռանկար
Երկարաժամկետ արտարժութային ավանդներBa3Դրական
Երկարաժամկետ տեղական արժութային ավանդներBa3Դրական
Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսեր (արտարժույթ) Ba3Դրական
Կարճաժամկետ արտարժութային ավանդներNP
Կարճաժամկետ տեղական արժութային ավանդներNP
Ելակետային վարկային գնահատումba3
Կոնտրագենտի ռիսկի գնահատումBa2(cr)

Fitch

Վարկանիշի դասը Վարկանիշ Հեռանկար
Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշ BB-Դրական
Արտարժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշ B
Կայունության վարկանիշ bb-
Կառավարության աջակցության վարկանիշ ns
Բաժնետերեր
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

ՀՀ 2025 թվականի հունիսի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է  Բանկի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որով Բանկի կանոնադրական հիմնադրամը սահմանվել է 200 000 000 000 (երկու հարյուր միլիարդ) ՀՀ դրամ, որը բաժանված է 1 500 000  (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) հատ սովորական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, և 500 000 (հինգ հարյուր հազար) հատ A դասի փոփոխական շահաբաժնով արտոնյալ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: 

ԲԱՆԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ 

Բանկի վերջնական շահառու է հանդիսանում  «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի (06.06.2017թ-ին «ԲԻԶՆԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ն վերանվանվել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի) միակ մասնակից` Կարեն Սաֆարյանը: 

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ 

Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է օրենքով և Բանկի կանոնադրությամբ իր իրավասություններին վերապահված հարցերի շրջանակներում: Բանկը ամեն տարի գումարում է բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողով:
Տարեկան Ընդհանուր ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո 6 (վեց) ամսվա ընթացքում: 
Տարեկան Ընդհանուր ժողովից բացի գումարվող ժողովներն համարվում  են արտահերթ: 
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
 Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան Ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, և ավելի ուշ, քան Ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ: 
Եթե Ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են Ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ: 
Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի Բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և նրան պատկանող Բանկի բաժնետոմսերի մասին: 
Բանկի բաժնետերը Ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցիչի միջոցով: 
Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք ժողովի գումարման մասին ծանուցվում են պատվիրված նամակներ ուղարկելու կամ անձամբ հանձնելու միջոցով` Ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 21 (քսանմեկ) օր առաջ:

Բաժնետերեր

ՄասնակիցներՄասնակցության չափըԳործունեության տեսակները
«Արինս Գրուպ» ՍՊԸ98.918067 %Այլ կազմակերպություններում մասնակցություն` դրանց կանոնադրական կապիտալներում ներդրումների միջոցով,
իրավաբանական անձանց և գույքային ակտիվների կառավարում,
ներկայացուցչական և միջնորդական գործունեություն,
խորհրդատվական ծառայություններ,
օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեություն:

Շահութաբաժնային քաղաքականություն

Ֆինանսական խմբի անդամներ

PartnerPartner