Ուժի մեջ է 03․08․2026թ․-ից

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Հայտի և փաստաթղթերի ընդունման

վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ

Վարկի ֆինանսավորման աղբյուր

«Արդշինբանկ» ԲԲԸ

Վարկի նպատակ

«ԱՆԻՊՐԵՄԻՈՒՄ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ կողմից կառուցվող ՀՀ, ք.Երևան, Ն. Ադոնց 19/4 հասցեում   գտնվող բնակելի շենքերում կառուցման ընթացքում գտնվող և/կամ կառուցման աշխատանքներն ավարտված բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում

Վարկի նվազագույն գումար

Չի սահմանվում

Վարկի առավելագույն գումար

75,000,000 ՀՀ դրամ

Տոկոսադրույքի տեսակը

1. Հաստատուն (ճշգրտվող)1

2. Լողացող2

3. Տարեկան տոկոսադրույքը մինչև 2028 թվականի մայիսի 1-ը հաստատուն, 2028 թվականի մայիսի 1-ից հետո հաստատուն (ճշգրտվող) կամ լողացող` համաձայն հաճախորդի դիմումի

Տարեկան տոկոսադրույք

Հաստատուն

Տարեկան տոկոսադրույքը մինչև 2028 թվականի մայիսի 1 ը.

1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) վարկերի դեպքում՝ 4.5%

2. 35.1 մլն ից ավել վարկերի դեպքում՝ 5.2%

Տարեկան տոկոսադրույք Հաստատուն (ճշգրտվող)

1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) վարկերի դեպքում՝ 14.1%

2. 35.1 մլն ից ավել վարկերի դեպքում՝ 14.8%

Տարեկան տոկոսադրույք

Լողացող

1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) վարկերի դեպքում՝ ՀԴ+5.1%

2. 35.1 մլն ից ավել վարկերի դեպքում՝ ՀԴ+5.8%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Հաստատուն

4.6% - 15.9%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Հաստատուն (ճշգրտվող)

15.1% - 15.9%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Լողացող

12.8% - 13.6%

Նվազագույն ժամկետ

10 տարի

Առավելագույն ժամկետ

20 տարի

Վարկի և տոկոսագումարի

մարումներ

ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Նվազագույն կանխավճար

բնակարանի ձեռքբերման արժեքից

ԸՊԵ մինչև 60% դեպքում 10%

ԸՊԵ 60%-ից ավելի դեպքում 20%

Վարկային հայտի ուսումնասիրության վճար յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) համար

5,000 ՀՀ դրամ

Համավարկառուների փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար

15,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

չի սահմանվում

Գրավի ձևակերպման վճար3

Յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 53,100 ՀՀ դրամ

Հաճախորդի անունով գնման իրավունքի սեփականության վկայական ներկայացնելու դեպքում՝ յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 27,100 ՀՀ դրամ    

Կառուցման աշխատանքներն ավարտված յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 71,200 ՀՀ դրամ 

Վարկի ամսական սպասարկման վճար

չի սահմանվում

Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ

1. Վարկառուն վճարում է՝

1) Գույքի գնահատման (Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի դեպքում)

2) Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման,

3)  Պայմանագրերի նոտարական վավերացման,

4) Կառուցապատման ավարտից հետո՝

   -  վարկառուի սեփականության և

     - Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման համար:

Բանկային հաշվի բացում/Քաղվածքների տրամադրում

Համաձայն Բանկում գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների (տես Բանկային հաշիվ)

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

90%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում Անշարժ գույքի արժեքի հաշվարկ

1. Կառուցման ընթացքում գտնվող գույքի ձեռքբերման դեպքում՝ վաճառողի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ձեռքբերման արժեքը:

2. Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի ձեռքբերման դեպքում՝ գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Վարկերի տրամադրման կարգ

Միանվագ

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ Բանկային հաշվին փոխանցմամբ

Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար

չի սահմանվում

Վարկի ժամկետանց մասի տոկոս

24% տարեկան տոկոսադրույք` ժամկետանց վարկի նկատմամբ

Ապահովագրություն

Չի պահանջվում

Վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում  վարկառուն կարող է զրկվել ձեռք բերվող և գրավադրվող գույքի նկատմամբ իր իրավունքներից:
Գրավի հաշվին վարկային պարտավորությունների ամբողջական չմարման դեպքում պարտավորությունների ամբողջական մարումը կկատարվի վարկառուի և գրավատուների այլ միջոցների և գույքերի հաշվին:
Ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ՝ սահմանված կարգով գրավադրված գույքի բռնագանձման հետ կապված Բանկի կողմից կատարված ծախսերը և վարկային պայմանագրերի շրջանակներում ձևավորված Բանկի նկատմամբ Վարկառուի և/կամ Համավարկառուի այլ դեբիտորական պարտավորությունները,ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումար, ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումար, հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց Վարկի գումարը, վարկի սպասարկման վճարը, Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:
Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Բանկի հայեցողությամբ՝ առանց Վարկառուին և/կամ Համավարկառուին տեղեկացնելու:
¹ Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա  փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝  առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
Հաստատուն տոկոսադրույքով տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքը 01.05.2028թ.-ից հաստատուն ճշգրտվող դառնալու դեպքում, 37-րդ ամսվա հաշվարկը սկսվում է  01.05.2028թ.-ից
² Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: 
Հաստատուն տոկոսադրույքով տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքը 01.05.2028թ.-ից լողացող դառնալու դեպքում  Վարկի Հաշվարկային դրույքի  (ՀԴ) արժեքը հավասար է  վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում  գործող Վարկի Հաշվարկային դրույքի  (ՀԴ) արժեքին:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով: 
Բանկը պարտավորվում է պայմանագրի առաջարկը յոթ օր առաջ տրամադրել հաճախորդին և յոթ օր մտածելու ժամանակ ընձեռել:
Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Բնակարանի նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3 Գրավի ձևակերպման վճարը գանձվում է մինչև վարկի տրամադրումը: Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
4 Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու  գույքի նկատմամբ  գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց  հետո (ավարտվածություն` 100%),   գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:
Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) 30 օրյա ժամկետում հաճախորդը պարտավոր է Բանկ ներկայացնել անշարժ գույքի սեփականության և գրավի վկայականները:
Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) իրականացվում է անշարժ գույքի գնահատում Հաճախորդի կողմից:
Պայմանները կիրառելի են նաև գնման իրավունքը տարաժամկետ վճարման պայմանագրով ձեռքբերելու դեպքում մնացորդային գումարը միանվագ և ամբողջությամբ հիփոթեքային վարկավորման միջոցով վճարելիս: