Վարկը տալիս է հնարավորություն.

  • Ունենալու ավելի քիչ կոմունալ ծախսեր
  • Կատարելու ապագայի շահավետ ներդրում,
  • Հոգ տանելու բնության մասին

Էներգաարդյունավետ վերանորոգման միկրովարկերի վերաֆինանսավորման ծրագիր

Պայմաններ

  • Վարկի ֆինանսավորման աղբյուր՝ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ
  • Վարկերը տրամադրվում են ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց, ում եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում:
  • Անշարժ գույքի գրավադրման պահանջ՝ առկա չէ
  • Մոբայլ համակարգով վարկի մարում և հետագա սպասարկում
Պայմաններ

Առավելություններ

  • Առանց գույքի ապահովվածության
  • Առանց վարկի տրամադրման միջնորդավճարի
  • Առանց վաղաժամկետ մարման տույժի
  • Առանց վարկի կանխիկացման վճարի
  • Այլ թաքնված վճարների բացակայություն
Առավելություններ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿՎերանորոգման էներգաարդյունավետ միկրովարկ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր և Գլխամասային գրասենյակ

Վարկի ֆինանսավորման աղբյուր

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ

Վարկի նպատակ

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում/բնակարանային պայմանների բարելավում (վերանորոգման նյութերի/պարագաների, էներգաարդյունավետ սարքերի ձեռքբերում, էներգաարդյունավետ միջոցառումների իրականացում` համաձայն https://green.nmc.am/hy առցանց գործիքի) / ՀՀ ամբողջ տարածքում գտնվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով

Վարկի նվազագույն գումար

275,000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

5,000,000 ՀՀ դրամ

Տոկոսադրույքի տեսակը

Հաստատուն

Տարեկան տոկոսադրույք

13.2%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

18.2 - 19.1%

Նվազագույն ժամկետ

60 ամիս

Առավելագույն ժամկետ

120 ամիս

Վարկի և տոկոսագումարի մարումներ

Ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

չի սահմանվում

Վարկի սպասարկման ամսեկան վճար

Վարկի մնացորդի 0.3%

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ՝ Բանկում վարկառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցման միջոցով

Ապահովագրություն

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

(կատարվում է Բանկի կողմից)

Քաղվածքների տրամադրում

Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք,

Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից

նշված ժամանակահատվածի համար,

1,000-5,000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (սակագները՝ հետևյալ հղմամբ):

Վարկի ժամկետանց մասի տոկոս

24% տարեկան` ժամկետանց վարկի նկատմամբ

Վարկառուին/համավարկառուին ներկայացվող պահանջներ

Վարկառու/Համավարկառու

ՀՀ քաղաքացի ֆիզկական անձ, ում եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում

Վարկառուի/համավարկառուի տարիք

21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը (մինչև 66 տարեկանը լրանալը):

Վարկառուին և համավարկառուին ներկայացվող այլ պահանջներ

Բջջային հեռախոսահամարի և էլեկտրոնային փոստի հասցեի առկայություն

Վարկառուի/համավարկառուի վարկային պատմության նկատմամաբ պահանջներ

Վարկային պատմության բացակայություն, կամ

Հայտի ընդունման պահին բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն, վերջին 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը առավելագույնը՝ 30 օր

ԸՊԵ գործակից

Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի եկամուտների 45%-ը

Այլ պահանջներ

Եթե վարկառուն/համավարկառուն չի հանդիսանում վերանորոգվող գույքի սեփականատեր, ապա պետք է ներկայացնի բնակելի անշարժ գույքի սեփականատիրոջ/համասեփականատիրոջ գրավոր հայտարարությունն առ այն, որ վերջինս տեղյակ է և չի առարկում, որպեսզի իր բնակելի անշարժ գույքը վերանորոգվի

Տույժեր, տուգանքներ

Ժամկետանց տոկոսագումարի դիմաց տույժ

48% տարեկան

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

չի սահմանվում

Որոշման կայացման ժամկետներ, գործոններ

Որոշման կայացման ժամկետ

4-7 օր

Որոշման մասին տեղեկացման ժամկետ

1 օր

Տրամադրման ժամկետ

1 աշխատանքային օր

Դրական որոշման գործոններ

վարկավորման պայմանների համապատասխանություն և պահանջվող փաստաթղթերի պատշաճ ներկայացում

 

Վարկի մերժման գործոններ

 

վարկի ոչ նպատակային օգտագործում, վարկառուի և/կամ համավարկառուի ոչ բավարար վարկային պատմություն, թերի ներկայացված փաստաթղթեր, անբավարար և/կամ բանկի կողմից ոչ ընդունելի եկամուտներ

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Վարկային հայտը դիտարկվում է Բանկի սեփական ռեսուրսով սահմանված պայմանների շրջանակներում: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վարկի ֆինանսավորման մերժման կամ դադարեցման դեպքում տոկոսադրույքը սահմանվում է ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով:

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային Հաշվարկային դրույքի սահմանման աղյուսակը՝ հետևյալ հղումով: