Logo
Թողնել հայտ

Թողնել հայտ

Թողեք հայտ և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ

Շարունակելով հաստատում եմ որ, ծանոթացել եմ կանոններին ու պայմաններին և համաձայն եմ դրանց հետ

¹ ՀՀ տարածքից դուրս ձեռք բերվող անշարժ գույքը չի կարող հանդիսանալ միակ կամ հիմնական բնակության վայր:
Վարկի գումարը չի կարող օգտագործվել Բանկի ՓԼ/ԱՖ և սանկցիոն քաղաքականությանը հակասող երկրներում ներդրումներ կատարելու համար:
2 Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա  փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝  առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
3 Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: 
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված   տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
4 Անշարժ գույք(եր)ի գծով պետական գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):  
5 Վարկի փուլերի առավելագույն քանակը սահմանվում է 5
6 Եթե Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից կատարված գույքի գնահատման արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը բավարարում է Բանկի պահանջին, ապա Վարկառուի/համավարկառուի դիմումի համաձայն լրացուցիչ գրավը կարող է ազատվել արգելանքից, ինչպես նաև փոխարինվել այլ լրացուցիչ գրավով՝ ժամկետանց պարտավորություններ չունենալու դեպքում:
* Վարկի նպատակի հիմնավորման համար հաճախորդը վարկի տրամադրումից հետո վարկային պայմանագրով նշված ժամկետում ներկայացնում է ներդրումային վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում նշված մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հայերենից բացի ցանկացած այլ լեզվով փաստաթղթի դեպքում ներկայացվում են նաև ապոստիլացված/լեգալիզացված փաստաթղթերը՝ վավերացված հայերեն թարգմանություններով: Վարկային պայմանագրում նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու կամ ներկայացված փաստաթղթերով վարկի նպատակային օգտագործումը չհիմնավորվելու դեպքում Բանկը միակողմանիորեն փոխում է վարկի տոկոսադրույքը՝ այն սահմանելով վարկի տրամադրման որոշման կայացման պահին Անշարժ գույքի գրավով ապահովված Էքսպրես սպառողական վարկի պայմանների առավելագույն տոկոսադրույքի չափով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում իրականացվում է նաև վարկի արժույթի փոփոխություն ՀՀ դրամի՝ փոփոխության ծանուցման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով: Տոկոսադրույքի և/կամ արժույթի փոփոխության դեպքում տոկոսադրույքի տեսակը (հաստատուն/ճշգրտվող կամ լողացող) չի փոխվում: