
|
Ուժի մեջ է՝ 03․08․2026թ․ |
|||||
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
ՀՀ դրամ |
|||
|
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ |
||||
|
Վարկի ֆինանսավորման աղբյուր |
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ |
«Արդշինբանկ» ՓԲԸ |
|||
|
Վարկի նպատակ |
Բնակելի անշարժ գույքի կառուցում կամ կառուցապատման շարունակում |
Բնակելի անշարժ գույքի կառուցում կամ կառուցապատման շարունակում |
|||
|
Վարկի նվազագույն գումար |
Չի սահմանվում |
Չի սահմանվում |
|||
|
Վարկի առավելագույն գումար |
35,000,000 ՀՀ դրամ |
200,000,000 ՀՀ դրամ |
|||
|
Տոկոսադրույքի տեսակը |
Հաստատուն |
1. Հաստատուն (ճշգրտվող)¹, 2. Լողացող2 |
|||
|
Տարեկան տոկոսադրույք հաստատուն/ հաստատուն (ճշգրտվող)¹ |
1. վարկ/գրավ հարաբերակցությունը մինչև 49.99% դեպքում՝ 14.1% 2. վարկ/գրավ հարաբերակցությունը 50-70% դեպքում՝ 14.5% |
1. Մինչև 35 մլն (ներառյալ) ՀՀ դրամ գումարով վարկերի դեպքում՝ 12.7%, 2. 35.1 - 200 մլն (ներառյալ) ՀՀ դրամ գումարով վարկերի դեպքում՝ 13.2% |
|||
|
Տարեկան տոկոսադրույք (լողացող)² |
- |
1. Մինչև 35 մլն (ներառյալ) ՀՀ դրամ գումարով վարկերի դեպքում՝ ՀԴ+4.7%, 2. 35.1 - 200 մլն (ներառյալ) ՀՀ դրամ գումարով վարկերի դեպքում՝ ՀԴ+5.2%
|
|||
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
15.0-15.7% |
12.3-15.7% |
|||
|
Նվազագույն ժամկետ |
120 ամիս |
120 ամիս |
|||
|
Առավելագույն ժամկետ |
240 ամիս |
240 ամիս |
|||
|
Վարկի և տոկոսագումարի մարումներ |
Ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ) |
||||
|
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
5,000 ՀՀ դրամ |
||||
|
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
չի սահմանվում |
||||
|
Գրավի ձևակերպման վճար** |
Գրավադրվող յուրաքանչյուր գույքի դեպքում՝ 27,100 ՀՀ դրամ |
||||
|
Վարկի ամսական սպասարկման վճար |
Չի սահմանվում |
||||
|
Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ |
Վարկառուն վճարում է՝ 1) գույքի գնահատման, 2) գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման և 3) գրավի պայմանագրերի նոտարական վավերացման համար, որն ընդհանուր արժեքով կարող է կազմել 40,000 ՀՀ դրամից 100,000 ՀՀ դրամ, ներառյալ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում ծախսերը: |
||||
|
Քաղվածքների տրամադրում |
Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք, Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից նշված ժամանակահատվածի համար, 1,000-5,000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ Բանկային հաշիվ)։ |
||||
|
Ապահովագրություն |
Կատարվում է Բանկի միջոցներով |
Չի պահանջվում |
|||
|
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
Վարկի գումարը չպետք է գերազանցի. 1. հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը և 2. գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը |
1. Միանվագ տրամադրվող վարկերի դեպքում Վարկի գումարը չպետք է գերազանցի. 1.1 հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը և 1.2 գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը 2. Փուլային վարկերի դեպքում Վարկի գումարը չպետք է գերազանցի 2.1 հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախագծով սահմանված գումարի 100%-ը և 2.2 1-ին փուլում գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 50% 2.3 2-րդ փուլից սկսված՝ գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը |
|||
|
Վարկերի տրամադրման կարգ |
Փուլային 1-ին փուլ` կառուցման աշխատանքների կատարման նախահաշվով ներկայացված գումարի 80%-ի չափով (այս փուլում պետք է տեղադրված լինեն մուտքի դուռ, պատուհան և տանիք): 2-րդ փուլ` կառուցման աշխատանքների կատարման նախահաշվով ներկայացված գումարի 20%-ի չափով:
Վարկի 2-րդ փուլի տրամադրման համար հիմք է հանդիսանում վարկառուի կողմից նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործումը` համաձայն կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի և իրականացված մոնիթորինգի արդյունքների: |
1. Միանվագ 2. Փուլային՝ կառուցման նախագծով ներկայացված գումարի մինչև 100 %-ի չափով, առավելագույնը 5 փուլ: Ընդ որում հաճախորդն ազատ է ընտրելու փուլերի քանակը մինչ շինարարական աշխատանքների ավարտը: Յուրաքանչյուր փուլում վարկի գումարը տրամադրվում է 2.1 1-ին փուլ - գրավադրվող հողատարածքի և լրացուցիչ գրավի շուկայական արժեքի առավելագույնը 50 % չափով 2.2 2-րդ փուլ- գրավադրվող լրացուցիչ գրավի, հողատարածքի և արդեն դրա վրա առկա կիսակառույց շինության շուկայական արժեքի առաելագույնը 70% չափով, բայց ոչ ավել վարկային պայմանագրով սահմանված վարկի առավելագույն գումարից: 2.3 3-րդ և հետագա փուլեր - գրավադրվող լրացուցիչ գրավի, հողատարածքի և արդեն դրա վրա առկա կիսակառույց շինության վերագնահատված 3 շուկայական արժեքի առավելագույնը 70% չափով, բայց ոչ ավել վարկային պայմանագրով սահմանված վարկի առավելագույն գումարից:
|
|||
|
վարկառուի կողմից 2-րդ փուլի տրամադրման դիմումի ներկայացման առավելագույն ժամկետ |
Վարկի 1-ին փուլի տրամադրումից հետո առավելագույնը 6 ամիս** |
||||
|
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ՝ Բանկում վարկառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցման միջոցով |
||||
|
Վարկի կանխիկացման վճար |
չի սահմանվում |
||||
|
Համավարկառուների կամ լրացուցիչ գրավի(ների) փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար |
20,000 ՀՀ դրամ |
||||
|
Վարկի ժամկետանց մասի տոկոս |
24% տարեկան` ժամկետանց վարկի նկատմամբ |
||||
*Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
** 2-րդ տրանշը ստանալու դիմումը 6 ամսվա ընթացքում չներկայացնելու, ինչպես նաև պայմաններով սահմանված շին. աշխատանքների ավարտի ժամկետը խախտելու դեպքում Բանկն իր հաշվին նախաձեռնում է մոնիթորինգ համագործակցող գնահատող կազմակերպության միջոցով, որի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա որոշվում է վարկի օգտագործման նպատակայնությունը: Վարկի նպատակային օգտագործումը չհիմնավորվելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն վերանայել վարկի տոկոսադրույքը՝ այն սահմանելով Անշարժ գույքի գրավով ապահոված Էքսպրես սպառողական վարկի պայմանների առավելագույն տոկոսադրույքի չափով*** Այն հողատարածքը, որի վրա կառուցվելու է բնակելի անշարժ գույքը մինչև վարկի տրամադրումը, պետք է սեփականության իրավունքով պատկանի վարկառուին:
****Կառուցվող/կառուցապատվող բնակելի տունը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%), եթե Բանկի հետ համագործակցող համապատասխան ընկերության կողմից տրված տվյալ գույքի գնահատման արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը բավարարում է Բանկի պահանջին, ապա վարկառուի/համավարկառուի ցանկությամբ երկրորդ գրավի իրավունքը կարող է դադարեցվել և անշարժ գույքը ազատվել արգելանքից:
*****«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Վարկային հայտը դիտարկվում է Սեփական ռեսուրսով սահմանված պայմանների շրջանակներում: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված դրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի, և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) +5.5% չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի):
1․ Հաստատուն (ճշգրտվող)տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից սկսած յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝ առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
2․ Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
3․ Սեփական ռեսուրսով Փուլային վարկերի դեպքում յուրաքանչյուր փուլի տրամադրումից առաջ 2.3 կետում նշված գրավի (հողատարածքի և տվյալ պահին դրա վրա արդեն կիսակառույց շինության) արժեքների վերագնահատումը պետք է իրականացվի այն գնահատող ընկերության կողմից (բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը դադարեցրել է համագործակցությունը տվյալ գնահատող կազմակերպության հետ), ով իրականացրել է գրավի գնահատում վարկի որոշման կայացման փուլում: Վերագնահատման ծախսը կրում է Վարկառուն: Վերագնահատումն իրականացվում է նոր գնահատման հաշվետվության (վերջնական) հիման վրա:
Գնահատող կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի դադարեցման դեպքում վարկառուն իրավունք ունի դիմել Բանկի հետ համագործակցող այլ գնահատող կազմակերպության: