
|
Mastercard Platinum |
ՀՀ դրամ |
|
1. Հիմնական միջնորդավճարներ |
|
|
Անվճար |
|
|
Քարտի տրամադրում (թողարկում)1՝ լրացուցիչ ծառայություններից 2 օգտվելու դեպքում |
7,000 ՀՀ դրամ |
|
Քարտի սպասարկման վճար |
5,000 ՀՀ դրամ ամսական |
|
Քարտային հաշվի նվազագույն մնացորդ |
Չի սահմանվում |
|
Կից քարտի սպասարկման վճար |
2,500 ՀՀ դրամ ամսական |
|
Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
- Բանկի բանկոմատներում քարտերով |
2.0% |
|
- Բանկի բանկոմատներում թվայնացված քարտով |
2.0% |
|
- Բանկի կանխիկացման կետերում |
3.0% |
|
- Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում քարտերով |
2.0% |
|
- Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում բացառությամբ Arca պրոցեսինգային կենտրոնին սեփական պրոցեսինգի միջոցով կապ հաստատած բանկերի՝ Յունիբանկ, Ինեկոբանկ, Ամիօ բանկ, թվայնացված քարտով |
2.0% |
|
- Այլ բանկերի բանկոմատներում թվայնացված քարտով |
2.0% նվ․1500 ՀՀ դրամ |
|
- Այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում քարտերով |
2.0% նվ․1500 ՀՀ դրամ |
|
- Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից (կիրառելի չէ քարտի և քարտային հաշվի փակման դեպքում) |
2.0% |
|
- Վճարային քարտի և քարտային հաշվի փակման դեպքում |
Համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների |
|
Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
- Բանկի դրամարկղից |
Անվճար |
|
- Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ |
Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների |
|
- Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
1.0% |
|
- Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում չսպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
1.5% |
|
Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք 3 |
|
|
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 250.000 ՀՀ դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից/ եվրո |
0.1% |
|
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 250.000 ՀՀ դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից/եվրո |
0% |
|
Ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարման, |
Էլեկտրոնային քսակների լիցքավորում 2.0%, մնացած բոլոր գործարքների դեպքում 0%
|
|
Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back) 4 |
2.0%
|
1․ Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով: Քարտին կից ապահովագրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։
2․ Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:
Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ:
3 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:
Օրինակ` 1,000 ՀՀ դրամ * 5.0% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար
Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտբարերության հաշվարկում» Կանոնակարգ 8/02-ով:
Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:
4 Cashback ծառայությունը տրամադրվում է հետևյալ սկզբունքով
1) Cashback ծառայությունը մատուցվում է ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերած քարտապաններին: Եթե վերը նշված սկզբունքը չի պաշտպանվել Բանկը իրավասու է կատարել վճարված/վճարվելիք գումարների վերահաշվարկ:
2) Cashback ծառայության իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումը, ապահովագրական ծառայությունների դիմաց և բուքմեկերային և այլ խաղային կայքերում վճարումները, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ օտարերկրյա բանկեր միջբանկային փոխանցումները և բոլոր այն գործարքները, որոնց արդյունքում քարտապանը իրականացնում է միջոցների տեղափոխում՝ առանց ռեալ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու:
3) Ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարներ», «քարտից քարտ փոխանցումներ», «Էլեկտրոնային դրամապանակների լիցքավորում», «ապահովագրության դիմաց վճար», «բուքմեկերային և այլ խաղային կայքերում վճարումները» և այլ գործարքների տեսակների նույնականացումն իրականացվում է վճարահաշվարկային համակարգի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա:
4) Եթե նախկինում կատարված անկանխիկ վճարման չեղարկման կամ ճշգրտման նպատակով սպասարկողի կողմից նախաձեռնվել է հետվերադարձի (refund) գործարք, ապա հերթական հետվճարի գումարի հաշվարվում անկանխիկ գործարքների շրջանառությունը նվազեցվում է այս գործարքների գումարի չափով:
5) Cashback ծառայության շրջանակներում վերադարձվող գումարները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոնց վճարելիս, Բանկը հանդես է գալիս որպես քարտապանի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ օրենքով սահմանված չափով և կարգով և փոխանցում ՀՀ պետական բյուջե:
6) Cashback ծառայության շրջանակներում վճարումները իրականացվում են ամսեկան կտրվածքով, ոչ ուշ քան հերթական ամավա ավարտից հետո 7-րդ աշխատանքային օրը: Ընդ որում, քարտը և քարտային հաշիվը տվյալ ամսվա ընթացքում փակելու դեպքում հաճախորդին Cashback վճարում չի իրականացվում:
7) Cashback ծառայության ամսական վճարը չի կարող գերազանցել հաճախորդի տվյալ քարտի համար սահմանված վարկային սահմանաչափի դիմաց հաշվարկվելիք գումարի չափը: Ամսական տվյալ քարտի վարկային սահմանաչափից ավել կատարված շրջանառության դիմաց Cashback չի հաշվառվում:
5 Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:
6 Այն դեպքում, երբ հաճախորդի զուտ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարների) մասին տեղեկանք չի ներկայացվում, ապա զուտ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարների) չափը որոշվում է հաճախորդի վերջին չորս ամիսների ընթացքում ստացված և աշխատավարձի վճարման նպատակով իրականացված մուտքերը վերլուծելու եղանակով: Այս դեպքում որպես զուտ աշխատավարձի չափ համարվում է վերջին չորս ամիսներին ստացված աշխատավարձերից նվազագույնը, ընդ որում` եթե դիտարկվող չորս ամիսներից որևէ մեկի ընթացքում հաճախորդը չի ստացել աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարներ, այդ ամիսը դիտարկմանը չի մասնակցում, իսկ որպես չորրորդ ամիս դիտարկվում է նախորդողը:
Այն դեպքում, երբ հաճախորդի աշխատավարձի չափը փոփոխվել է և առավելագույն վարկային սահմանաչափը, հաճախորդի ցանկությամբ, պետք է հաշվարկվի ավելի բարձր զուտ աշխատավարձի հիման վրա` որպես զուտ աշխատավարձի չափ դիտարկվում է հաճախորդի գործատուի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկանքում նշված զուտ աշխատավարձը:
Բանկի աշխատակիցների դեպքում հասանելի առավելագույն սահմանաչափը զուտ աշխատավարձի 10-ապատիկն է:
7 Տոկոսագումարի հաշվարկման օրինակ
Վարկային գծի սահմանաչափ – 5.000.000 ՀՀ դրամ
Օգտագործված մաս-1.825.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 20%
Տարվա օրերի քանակ – 365 օր
Օրական կուտակվող տոկոսի մեծությունը կկազմի – 1000 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1.825.000*20% /365=1000 ՀՀ դրամ)
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է ներքոհիշյալ բանաձևով`
Որտեղ`
i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է (APR),
A – Վարկային գծի գումարը (Բանկի կողմից Հաճախորդին տրամադրված Վարկային գծի սկզբնական գումարը),
n – Վարկային գծի մարմանն ուղղված վճարի թիվը,
N – Վարկային գծի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը,
Kn – Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը,
Dn – Վարկային գծի տրամադրման օրից մինչև Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով,
i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են Վարկային գծի պայմանագրից կամ այլ կերպ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է Վարկային գծի պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ Վարկային գծի պայմանագիրը գործելու է Հաշվարկային քարտով վարկային գծի պայմանագիր կնքելու կամ Վարկային քարտի տրամադրման, սպասարկման, վարկային գծի և(կամ) գրավի խառը պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումում նշված ժամկետում, և կողմերը պատշաճ կերպով ու պայմանավորված ժամկետներում կատարելու են Վարկային գծի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Մարման արտոնյալ ժամանակահատվածը (առկայության դեպքում) հաշվի չի առնվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:
Տարվա մեջ օրերի բազային թիվը ընդունված է տարվա փաստացի օրացուցային օրերի քանակը,
Հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է առնվազն մինչև մեկ հարյուրերորդական և բազմապատկվում է 100-ով՝ տոկոսային մեծություն ստանալու համար:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չեն ներառվում`
• Lրացուցիչ վճարային քարտի թողարկման վարձը և քարտային հաշվի տարեկան սպասարկման վարձը,
• Կրեդիտի մարման պարտավորության խախտման և վճարային սահմանաչափի գերազանցման համար հաշվարկվող տոկոսները, տուժանքը (տույժերը և տուգանքները),
• Կանխիկացման և կանխիկի մուտքագրման համար միջնորդավճարները,
• Տարբեր տեսակի փաստաթղթերի տրամադրման համար վճարները,
• Արժույթի փոխարկման համար միջնորդավճարները:
8 Սույն կետում նշված պայմանը նախատեսվում է միայն վարկային պայմանագրով սահմանված լինելու դեպքում:
Նշված պայմաններին համապատասխանության ստուգումն իրականացվում է վարկային գծի ժամկետի ավարտից երկու ամիս առաջ:
9 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:
Բանկի Ծառայությունների փաթեթներում վճարային քարտերի վերաբերյալ սույն սակագներից տարբերվող սակագներ սահմանված լինելու դեպքում՝ առաջնահերթություն է տրվում փաթեթներում սահմանված սակագներին:
Բանկի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Զգուշացում`
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորտինգ ՓԲԸ-ին:
Որոշման կայացման և վարկային գծի տրամադրման ժամկետները`
Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից և նախնական հավանությունը ստանալուց հետո վարկային գծի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է և Հաճախորդը տեղեկացվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վերջնական որոշման կայացումից հետո վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: