Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի (ավտոկայանատեղիի) նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման հաճախորդի կողմից և Բանկ ներկայացման:
Վարկառուն պարտավոր է կառուցապատողի կողմից շինարարության շահագործման հանձնման ակտը կազմելուց հետո 60 օրվա ընթացքում Բանկ ներկայացնել ձեռքբերվող անշարժ գույքի 100%-ոց ավարտվածությամբ սեփականության և գրավի վկայականները: Գույքի 100%-ոց ավարտվածությամբ սեփականության և գրավի վկայականները չներկայացնելու դեպքում 60 օրացուցային օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում վարկի պայմանները վերանայվում են և պայմանագրով սահմանված տոկոսադրույքը բարձրացվում է 3% -ով (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի):
Ավտոկայանատեղիի (ավտոկայանատեղիի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով վարկը տրամադրվում է միայն տվյալ ծրագրի շրջանակներում բնակարանի (բնակարանի գնման իրավունքի) միաժամանակյա ձեռքբերման դեպքում:
¹ Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝ առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
² Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
3Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու գույքի նկատմամբ գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց հետո (ավարտվածություն` 100%), գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:
Ձեռք բերվող բնակարանի և ավտոկայանատեղի կառուցապատման ավարտից հետո` մինչ փոխանցման ակտի ստորագրումը, բնակարանի գրանցված մակերեսից ելնելով միավորի գնի և միավորի կողմնորոշիչ գնի միջև դրական տարբերություն առաջանալու դեպքում այդ տարբերության լրավճարման (բնակարանի գնի և բնակարանի կողմնորոշիչ գնի տարբերություն) նպատակով վարկառու-շահառուի դիմումի համաձայն վերջինիս կարող է տրամադրվել վարկ սույն պայմաններով: Ընդ որում, լրավճարման գումարի հաշվարկի համար հիմք է հանդիսանում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից Բանկին համապատասխան գույքի համար ներկայացված տեղեկանքում նշված գույքային միավորի գինը: