Վարկավորման պայմաններ

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք12%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոսային կետին համարժեք մասը, իսկ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար` 3 տոկոսային կետին համարժեք մասը
Տարեկան փաստացի տոկոսադրույք12.68%
Վարկի ժամկետ7 տարի, (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ եղանակով` կենցաղային տեխնիկան վաճառողի հաշվին փոխանցելու միջոցով
Մեկ վարկառուին հասանելիք վարկի առավելագույն գումար1.000.000 ՀՀ դրամ- ՀՀ ՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցողծառայողների համար 500.000 ՀՀ դրամ- ՀՀ ՊՆ շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար
Միաժամանակ գործող վարկերի առավելագույն քանակԳործող վարկերի և ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարների հանրագումարը չի կարող գերազանցել հասանելի առավելագույն սահմանաչափը
ԱպահովությունՀաճախորդի ընտանիքի անդամի (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, երեխաներ) երաշխավորություն

*Վարկի տոկոսադրույքը ենթակա է վերանայման և սահմանման հհ կբ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, եթե վարկը չի վերաֆինանսավորվում համապատասխան կազմակերպության կողմից կամ վարկի ֆինանսավորումը դադարեցվում է: վերաֆինանսավորված վարկի տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ: եթե գֆհ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն գֆհ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ եթե գֆհ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը գֆհ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ բեռնելով յուրաքանչյուր վարկատեսակի բաժնում կցված "Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակը":

Հայտարարություն. «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է «Անհատական թերթիկ»՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջների մասին կանոնակարգ 8/05-ի:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

Վարկառուի կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում եվ կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման եվ իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

 Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաեվ վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել եվ իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ընդհանուր պայմաններ
Վարկի տրամադրման/սպասարկման վճարչի սահմանվում
Վարկի և տոկոսագումարի մարումներամսական հավասարաչափ մասերով (անուիտետային) ` սկսած վարկային պայմանագրի կնքման ամսվանը հաջորդող 2-րդ ամսվա նույն օրվանից
Բանկային հաշվի բացում/սպասարկումանվճար
Բանկային հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում
Հայտի ընդունման վայր Բանկի բոլոր մասնաճյուղերը

Վարկառուին/երաշխավորին ներկայացվող պահանջներ
Վարկառու1. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ), 2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ), 3. ՀՀ պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը(բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ ազգային անվտանգության ծառայությանենթասպայական կազմը և ՀՀ կառավարության առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները, որի տարիքը մինչև վարկի մարումը չի գերազանցում 65 տարեկանը:
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջՎարկառուն վարկային պայմանագրի կնքման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ

Հայտի վերաբերյալ որոշման կայացում
Դրական որոշման գործոններ - հաճախորդի վարկարժանության դրական գնահատական
Մերժման գործոններ` - հաճախորդի վարկարժանության բացասական գնահատական - ժամկետանց և/կամ ստանդարտից բարձր դաս ունեցող պարտավորությունների, այդ թվում` երաշխավորությունների առկայություն - նախկինում ծրագրի շրջանակներում տրամադրված և չորակավորված ճանաչված վարկի առկայություն
Որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետ 2 աշխատանքային օր

Տույժեր, տուգանքներ
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում սահմանվող տոկոսադրույք 24% տարեկան
Ժամկետանց տոկոսագումարի դիմաց տույժ 48% տարեկան

Տրամադրման կանոններ