Visa Gold Debit

Ձեռք բերեք Visa Gold Debit վճարային քարտ, տնօրինեք ձեր միջոցները, կատարեք կանխիկացման գործարքներ և անկանխիկ վճարումներ:

Visa Gold Debit
ՀՀ Ոչ ռեզիդենտ անձանց տրամադրվող Visa Gold  քարտի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կողմից թողարկված Visa Gold Debit քարտի սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ուժի մեջ է 25.03.2026թ․ - ից

 

Visa Gold Debit

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

1.     Հիմնական միջնորդավճարներ

1.1  

Քարտի տրամադրում (թողարկում)1

անվճար

անվճար

անվճար

1.2  

Քարտի տրամադրում (թողարկում)1 ՝ լրացուցիչ ծառայություններից2 օգտվելու դեպքում

7,000 ՀՀ դրամ

7,000 ՀՀ դրամ

7,000 ՀՀ դրամ

1.3  

Քարտի սպասարկման վճար, եթե նախորդ ամսվա ընթացքում9 հաշվի միջին օրական մնացորդը  գերազանցել է 200,000 դրամը

Անվճար

Անվճար

Անվճար

1.4  

Քարտի սպասարկման վճար, եթե նախորդ ամսվա ընթացքում9 հաշվի միջին օրական մնացորդը պակաս է  եղել 200,000 դրամից3

2,000 ՀՀ դրամ ամսական

2,000 ՀՀ դրամ ամսական

2,000 ՀՀ դրամ ամսական

1.5  

Քարտային հաշվի նվազագույն մնացորդ

0 ՀՀ դրամ

0 ՀՀ դրամ

0 ՀՀ դրամ

1.6  

Կից քարտի սպասարկման վճար

1,500 ՀՀ դրամ ամսական

1,500 ՀՀ դրամ ամսական

1,500 ՀՀ դրամ ամսական

1.7  

Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ4

 

 

 

1.7.1

-         Բանկի բանկոմատներում քարտերով

0% մինչև օրական 100,000 դրամ գործարքների դիմաց և 0.5% օրական 100,000 դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց

0% մինչև օրական գործարքի հաշվառման օրվա Բանկի առքի փոխարժեքով 200 USD-ին համարժեք գործարքների դիմաց և 0.5% օրական 200 USD նույն սկզբունքով հաշվարկված սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց

0% մինչև օրական գործարքի հաշվառման օրվա Բանկի առքի փոխարժեքով 200 EUR-ին համարժեք գործարքների դիմաց և 0.5% օրական 200 EUR նույն սկզբունքով հաշվարկված սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց

1.7.2

-         Բանկի բանկոմատներում թվայնացված քարտով

0.5%

0.5%

0.5%

1.7.3

-         Բանկի կանխիկացման կետերում

1%

1.7.4

-         Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում քարտով

0% մինչև օրական 100,000 դրամ գործարքների դիմաց և 1.5 % օրական 100,000 դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց

0% մինչև օրական գործարքի հաշվառման օրվա Բանկի առքի փոխարժեքով 200 USD-ին համարժեք գործարքների դիմաց և 1.5% օրական 200 USD նույն սկզբունքով հաշվարկված սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց

0% մինչև օրական գործարքի հաշվառման օրվա Բանկի առքի փոխարժեքով 200 EUR-ին համարժեք գործարքների դիմաց և 1.5% օրական 200 EUR նույն սկզբունքով հաշվարկված սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց

1.7.5

-         Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում բացառությամբ Arca պրոցեսինգային կենտրոնին սեփական պրոցեսինգի միջոցով կապ հաստատած բանկերի՝ Յունիբանկ, Ինեկոբանկ, ԱՄԻՕ ԲԱՆԿ, թվայնացված քարտով

1.5%

1.5%

1.5%

1.7.6

-         Այլ բանկերի կանխիկացման կետերում

2% նվ. 1,500 ՀՀ դրամ

2% նվ. 1,500 ՀՀ դրամ

2% նվ. 1,500 ՀՀ դրամ

1.7.7

-         Այլ բանկերի բանկոմատներում

2% նվ. 1,500 ՀՀ դրամ

2% նվ. 1,500 ՀՀ դրամ

2% նվ. 1,500 ՀՀ դրամ

 

-         Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից (կիրառելի է նաև քարտի և քարտային հաշվի փակման դեպքում)

Համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների

 

 

 

 

 

1.8  

Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ

 

 

 

 

-         կանխիկ դրամական միջոցների մուտքագրում բանկի դրամարկղից 5

անվճար

անվճար

անվճար

 

-         Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ

Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների

 

-         Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in)

1%

1%

1%

 

-         Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում չսպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in)

1.5%

1.5%

1.5%

1.9  

Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք6

 

 

 

 

-         Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 5,000,000 ՀՀ դրամից կամ 10000 ԱՄՆ դոլարից կամ 10000 Եվրոից

3%

0.5%

0.1%

 

-         Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 5,000,000 ՀՀ դրամից կամ 10000 ԱՄՆ դոլարից կամ 10000 Եվրոից

0%

0%

0%

1.10  

Վճարային տերմինալներում քարտերի միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարման միջնորդավճար

0%

0%

0%

1.11  

-         Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back)

 

-

1 Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:

2 Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200,000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով: Քարտին կից ապահովագրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

3 Վճարային քարտի սպասարկման վարձը չի գանձվում Բանկում ներդրված 5.000.000 ՀՀ դրամ, 13,000 ԱՄՆ դոլար, 10,000 Եվրո և ավել ժամկետային ավանդի առկայության, կամ նույն գումարի և ավել բանկի պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում` Դեբետային (հաշվարկային) քարտի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում: [Կիրառելի է մինչև 02/02/2026թ. թողարկված քարտերի համար:]

4 Կանխիկացման համակարգը աշխատում է հետևյալ տարբերակով`

Հաճախորդը կարող է օրական մինչև 100,000 դրամ ստանալ առանց միջնորդավճար վճարելու Բանկի և Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում: Միանվագ 100,000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի կամ հանրագումարային օրական 100,000 դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող գործարքի դիմաց գանձվում է միջնորդավճար՝ գործարքի գումարի նկատմամբ, որը սահմանված է այն բանկոմատի համար որտեղ իրականացվում է գործարքը: Օրինակ` հաճախորդը հանել է 70,000 դրամ Arca համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից, որից հետո նույն օրը հանել է 50,000 դրամ Արդշինբանկի բանկոմատից և նորից 30000 Arca համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից: Այս դեպքում հաճախորդից կգանձվի 70,000*0+50,,000*0.5%+30000*1%= 550 դրամ:

Եթե հաճախորդը օգտվում է Arca համակարգին չմիացված բանկոմատից, ապա այդ գործարքը նույն տրամաբանությամբ մասնակցում է վերը նշված հաշվարկին տվյալ գործարքի Arca պրոցեսինգային ընկերության փոխհաշվարկում հայտնվելու օրը:

5 Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:

6 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:

Օրինակ` 1000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար

Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման կանոնավոր հաճախականության հետևանքով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտբարերության հաշվարկումը» Կանոնակարգ 8/02-ով:

Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:

7 Մեկ քարտի հետ տրամադրվում է միայն մեկ վճարային մատանի։ Գործող քարտի համար վճարային մատանի պատվիրելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել քարտի վերաթողարկման դիմում։

8 Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:

 

9 Տվյալ պարագայում ամիս է համարվում քարտային պայմանագիրը կնքված համարվելու օրվանից մինչև հաջորդ ամիս տվյալ օրվանը նախորդ օրն ընկած ժամանակահատվածը:

 

10 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:

 

Բանկի Ծառայությունների փաթեթներում վճարային քարտերի վերաբերյալ սույն սակագներից տարբերվող սակագներ սահմանված լինելու դեպքում՝ առաջնահերթություն է տրվում փաթեթներում սահմանված սակագներին: 

Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ:

Բանկի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ  հետևյալ հղմամբ: