
| Ժամկետ | AMD | USD | EUR | RUB |
| 1 մլն. մինչև 250 մլն. | 3 հազ. մինչև 500 հազ. | 3 հազ. մինչև 250 հազ. | 100 հազ. մինչև 8 մլն. | |
| 31 - 59 օր | 4.75% (4.72%) | - | - | - |
| 60 - 90 օր | 5.0%(4.97%) | - | - | 2.0%(1.99%) |
| 91 - 120 օր | 5.75%(5.72%) | 0.2%(0.199%) | - | 2.5%(2.49%) |
| 121 - 150 օր | 6.0%(5.97%) | 0.4%(0.398%) | 0.3%(0.298%) | 2.7%(2.69%) |
| 151 - 180 օր | 6.50%(6.46%) | 0.6%(0.597%) | 0.5%(0.497%) | 3.0%(2.98%) |
| 181 - 270 օր | 6.55%(6.51%) | 1.6%(1.59%) | 0.55%(0.547%) | 3.5%(3.48%) |
| 271 - 366 օր | 6.75%(6.71%) | 2․15%(2.14%) | 0.8%(0.796%) | 4.0%(3.98%) |
| 367 - 549 օր | 7.25%(7.21%) | 2.5%(2.49%) | 1.0%(0.99%) | 5.0%(4.97%) |
| 550 - 730 օր | 8.00% (7.96%) | 2.75% (2.73%) | 1.25% (1.24%) | - |
| 731 - 911 օր | 8.25%(8.20%) | 3.00% (2.98%) | 1.50% (1.49%) | - |
Փակագծերում ներկայացված է ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը։
Բանկի Մոբայլ բանկինգի և I-Banking-ի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 05.06․2026թ․-ից մինչև 29․06․2026թթ․
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 04.02․2026թ․-ից մինչև 04.06.2026թ.
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 13.01․2026-03.02.2026թթ․
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 31.10․2025-12.01.2026թթ․
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 29.04․2025-30․10․2025թթ․
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է մինչև 28․04․2025թ․
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է մինչև 10.02.2025
Բանկային ավանդների մասին տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է մինչև 14.08.2024
Ուշադրություն.
▪Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք՝ ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակված տոկոսագումարները ստանալու արդյունքում:
▪Ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Երաշխավորված ավանդների հատուցումն
իրականացնում է Ավանդների երաշխավորման հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) «Արդշինբանկ»
ԲԲԸ կամ այլ բանկի միջոցով:
ՀՀ կենտրոնական բանկը Հատուցման դեպքն
առաջանալու մասին Հիմնադրամին տեղեկացնում է դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող աշխատանքային
օրվա ընթացքում:
Հիմնադրամը տեղեկատվությունը ստանալու
պահից եռօրյա ժամկետում կայացնում է ավանդները հատուցելու մասին որոշում, առնվազն
2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն մեկ անգամ հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն
է հրապարակում այդ մասին:
Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող
է հրապարակել զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:
Հիմնադրամը հայտարարության հրապարակման
պահից մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն:
Երաշխավորված ավանդների հատուցումն
սկսվում է լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից:
Հիմնադրամը, լրացուցիչ հայտարարությունը
հրապարակվելու պահից, երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկի միջոցով
սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցումը:
Երաշխավորված ավանդի գումարի վճարումն
իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան
հաջորդող երեք տարվա ժամկետում:
Այդ ժամկետում` Ձեր կողմից դիմում չներկայացնելու
դեպքում` Հիմնադրամը Ձեր երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում
է միայն հայկական դրամով:
Արտարժութային բանկային ավանդի դրամական
համարժեքությունը որոշվում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական
բանկի սահմանված պաշտոնական փոխարժեքով:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից
հետո Ձեր` «Արդշինբանկ» ԲԲԸ հանդեպ ունեցած
դրամական պահանջը հատուցված գումարի չափով համարվում է բավարարված:
Հատուցման առավելագույն չափը գերազանցող
գումարը համարվում է «Արդշինբանկ» ԲԲԸ պարտավորությունը
Ձեր նկատմամբ, որը Ձեզ է վերադարձվելու «Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
• Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամ է
• Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամ է
• Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամով.
• Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
• Ավանդատուի «Արդշինբանկ» ԲԲ ընկերությունում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
• Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
• Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
• Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները:
Հատուցման դեպքը
Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` “Հատուցման դեպք”) է համարվում “Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Արդշինբանկ» ԲԲԸ անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե «Արդշինբանկ» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնությունների կատարման
ժամանակ գործող արտարժույթի փոխարկման պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի Արտարժույթի փոխանակում
բաժնում։
Ավանդի ընդունման հիմքը հանդիսանում է Բանկի և Ավանդատուի միջև կնքված Բանկային ավանդի պայմանագիրը: | |
Նշված ժամկետներից և/կամ գումարներից տարբերվող պայմաններով ավանդ ներդրվելու դեպքում՝ ավանդների տարեկան տոկոսադրույքները և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ գրավոր համաձայնությամբ: | |
Ավանդի նվազագույն գումարը` | Վերաբերվում է ավանդի սկզբնական գումարին: |
Ավանդի Առավելագույն գումարը՝ | 1. Առանց ավելացման իրավունքի ավանդի դեպքում` համաձայն աղյուսակում նշված սահմանաչափերի: |
Ավանդային պայմանագրի ընթացքում գումարի ավելացման հնարավորությունը` | Միայն ավելացման իրավունքով ավանդատեսակի դեպքում, ընդ որում, եթե ավանդի գումարը ավելացվում է ավանդի վերադարձման ժամկետի ավարտին նախորդող 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, ապա ավելացվող մասի վրա, ավելացման պահից մինչև ավանդի վերադարձման ժամկետը հաշվարկվում է տարեկան 0,1% տոկոսադրույք, եթե այլ բան նախատեսված չէ ժամկետային ավանդի պայմանագրով: |
Ավանդի վաղաժամկետ վերադարձ | Ավանդը վաղաժամկետ Ավանդատուին վերադարձնելու/մասնակի նվազեցնելու դեպքում` Բանկը վերադարձվող ավանդի գումարի տոկոսները վերահաշվարկում և վճարում է Բանկի սակագներով սահմանված բանկային հաշվի oրական մնացորդի վրա կիրառվող տարեկան տոկոսադրույքով` ավանդից գանձելով արդեն իսկ վճարված տոկոսագումարները, եթե այլ բան նախատեսված չէ ժամկետային ավանդի պայմանագրով: Եթե ավանդի գումարը Ավանդատուին վերադարձվում է մասամբ, չվերադարձվող Ավանդի դիմաց տոկոսները շարունակվում են հաշվեգրվել ավանդի պայմանագրով նախատեսված չափով1: |
Ավանդային պայմանագրի երկարաձգումը՝ | 1. Այն դեպքում, երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում երկարաձգել ավանդի պայմանագիրը, ապա ավանդի գումարը և հաշվեգրված տոկոսները փոխանցվում են Ավանդատուի բանկային հաշվին, որի նկատմամբ Բանկը կիրառում է բանկային հաշվի համար նախատեսված սակագները: |
Տոկոսներ` | 1. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 օր, նահանջ տարվա դեպքում` 366 օր: 2. Հաշվեգրված տոկոսներից պահվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը: 3. Հաշվեգրված տոկսագումարները համարվում են կանխիկ մուտքագրված գումար և դրանց նկատմամբ կիրառվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սակագինը: 4. Բանկն ավանդի վրա հաշվարկված տոկոսները վճարում է ավանդի արժույթով, ինչպես նաև հաճախորդի ցանկությամբ վճարելիս կարող է փոխարկել հաճախորդի նախընտրած արժույթով: 5. Բանկն ավանդի գումարի վրա տոկոսները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
6. Ավանդի գումարից տոկոսներն Ավանդատուին վճարվում են Բանկային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետում` ավանդից առանձին, իսկ տոկոսները Բանկային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետում Ավանդատուի կողմից չպահանջելու դեպքում, դրանք ավանդին չեն ավելանում, այլ փոխանցվում են Ավանդատուի բանկային հաշվին և վճարվում են Ավանդատուին` վերջինիս առաջին իսկ պահանջով: |
Առավելություն՝ | Եթե ավանդային պայմանագրի համաձայն ավանդը կամ նրա մի մասը պայմանագրում նշված ժամկետից շուտ վերադարձման ենթակա չէ, ապա Բանկը տվյալ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքը ավելացնում է ևս 1%-ով¹: Այդպիսի ավանդի համար Բանկը կարող է մինչև ավանդի մարման ժամկետը բացել վերականգնվող վարկային գիծ՝ ավանդի գումարի 90%-ի չափով²: Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ տոկոսադրույք չի կիրառվում: |
Քաղվածք՝ ավանդային հաշվից | Ավանդային հաշիվների քաղվածքները յուրաքանչյուր գործարքից հետո ավանդատուներին տրամադրվում են անվճար` պայմանագրով սահմանված եղանակով (առձեռն, փոստի միջոցով, էլեկտրոնային կապի միջոցով): Ավանդային հաշվի քաղվածքի կրկնօրինակի, ինչպես նաև ավանդային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունները ավանդատուին տրամադրվում են համաձայն բանկում գործող սակագների՝ https://www.ardshinbank.am/for-your-business/Hashivner?lang=hy |
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
| 1. Ժամկետային ավանդ ներդնելու համար բանկային հաշվի առկայությունը պարտադիր է (ավանդի գումարը փոխանցվում է բանկային հաշվից ավանդային հաշվին): 2. Ավանդը բանկում գրավ հանդիսանալու դեպքում վարկային պարտավորությունների կատարման ժամկտներին կամ Վարկի ամբողջական մարման օրը պարտավորությունները կատարված չլինելու դեպքում կամ Վարկի ժամկետանցման դեպքում Բանկն իրավունք ունի կատարել վարկի մասնակի կամ ամբողջական մարում ապահովման միջոց հանդիսացող ավանդի հաշվին, այդ թվում՝ վաղաժամկետ լուծելով ավանդային պայմանագիրը և ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վերահաշվարկը կատարելով ավանդային պայմանագրի համաձայն:
|