
Առանց հայտի ուսումնասրիության վճարի
Առանց տրամադրման միանվագ վճարի
Առանց ամսական սպասարկման վճարի
|
Միկրո, փոքր և միջին բիզնես գործունեություն իրականացնող ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ իրավաբանական անձ և Անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար վերականգնվող սահմանաչափով վարկային գիծ - ուժի մեջ է 02․06․2026թ․-ից |
|
|
Քարտի տեսակ |
Mastercard Business
|
|
Քարտի տրամադրման միջնորդավճար և սպասարկման սակագները |
Համաձայն Mastercard Business <<Ստանդարտ>> վճարային քարտի տրամադրման և սպասարկման սակագնային փաթեթի |
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
|
Վարկային գծի ֆինանսավորման աղբյուր |
«Արդշինբանկ» ԲԲԸ |
|
Վարկային գծի նպատակ |
Կարճաժամկետ ֆինանսական խնդիրների կարգավորման ,հիմնական միջոցների ձեռքբերման/կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման և այլ նպատակների համար |
|
Վարկային գծի տեսակ |
Վերականգնվող |
|
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ |
300,000 ՀՀ դրամ կամ 600 ԱՄՆ դոլար կամ Եվրո |
|
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ |
10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար կամ Եվրո |
|
Վարկային գծի տարեկան անվանական տոկոսադրույք2 |
10 %-20 % |
|
Վարկային գծի տրամադրման ժամկետ |
36 ամիս |
|
Վարկային գծի չօգտագործված մասի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույք |
0% |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
10,7%- 24% |
|
Վարկային գծի մարման կարգ |
ոչ հավասարաչափ (դիֆերենցված) պարտադիր մարման չափով |
|
Նվազագույն մարման սահմանաչափ |
Հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ վարկային գծի օգտագործված մասի 10% |
|
Վարկային գծի նվազեցման չափ |
- |
|
Վարկային գծի նվազեցման հետաձգում |
- |
|
Վարկային գծի տոկոսների մարում |
Ամսական, Վճարային ժամանակահատվածի ընթացքում |
|
Վարկային գծի օգտագործված մասի մարման միջանկյալ ժամկետ |
Յուրաքանչյուր վճարային ժամանակահատվածի ընթացքում |
|
Վարկային գծի տրամադրման եղանակ |
Անկանխիկ |
|
Վճարային ժամանակահատված |
1 ամիս |
|
Փոխհաշվարկի օր |
Յուրաքանչյուր ամսվա 1-ը, եթե այլ օր չի նշվել վարկառուի առաջարկ-դիմումում |
|
Մարման արտոնյալ ժամանակահատված |
- |
|
Վարկային գծի տրամադրման ձև |
Միանվագ և/կամ մաս-մաս |
|
Ապահովվածություն |
Երաշխավորություն |
|
Պայմանագրին ներկայացվող պահանջներ |
Պայմանագիրը կնքվում է Բանկի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան |
|
1Իրավաբանական անձի հաճախորդի դեպքում քարտը տրամադրվում է գործադիր մարմնի ղեկավարին կամ իրավաբանական անձի հաճախորդի կողմից լիազորված անձին:
Տվյալ փաստաթղթի պայմաններից ավելի խիստ պայմանների կիրառումը չի համարվում տվյալ փաստաթղթով սահմանված պայմաններից շեղում
2վարկային գծի տոկոսագումարի հաշվարկման ձև
Տոկոսագումարը հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի դիմաց անվանական տոկոսադրույքի կիրառման միջոցով հետևյալ բանաձևով՝
I=R*L/D որտեղ
I՝ մեկ օրվա տոկոսագումարն է
R՝ անվանական տոկոսադրույքը
L՝վարկային գծի օգտագործված մասը
D՝տարվա փաստացի օրերի քանակը
Տոկոսագումարի հաշվարկամն օրինակ
Վարկային գծի սահմանաչափ - 10,000,000 ՀՀ դրամ
Օգտագործված մաս - 5,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք-13.5%
Տարվա օրեկան քանակ-365 օր
Օրական կուտակվող տոկոսի մեծությունը կկաղմի -1.849.3 ՀՀ դրամ(տոկոսագումարը կկազմի 5,000,000*13.5%/365=1,849.3 ՀՀ դրամ)
|
|
|
ԿԱՐևՈՐ Է ԻՄԱՆԱԼ |
|
|
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԵԼ (ՄԱՐԵԼ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ, ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ. ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԻՐԱՌԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ: |
|
|
ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ 1.Դեբիտորական պարտավորություն,սպասարկամն վճար,ժամկետանց տոկոս/Կրեդիտի վրա հաշվարկված (կուտակված) տուժանք,(կուտակված) տոկոսագումար, 2․ հաշվարկված (կուտակված),սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումար,հաշվարկված(կուտակված),սակայն չվճարված ժամկետնաց տոկոսագումար, 3. ժամկետնաց վարկի գումար, 4. Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումար,վարկի գումար, 5. Վարկի գումար Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Բանկի հայեցողությամբ՝ առանց վարկառուին և/կամ Համավարկառուին տեղեկացնելու: |
|
|
Բանկը պարտավորվում ՝ պայմանագրի առաջարկը յոթ օր առաջ տրամադրել տրամադրել հաճախորդին և յոթ օր մտածելու ժամանակ ընձեռել: |
|
|
Բանկը պարտավորվում է պայմանագրի առաջարկը յոթ օր առաջ տրամադրել հաճախորդին և յոթ օր մտածելու ժամանակ ընձեռել: |
|
|
Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: |
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի պաշտոնական www.ardshinbank.am կայքէջում: |
|
|
Զգուշացում՝ Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումաների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՌՔԱ Քրեդիտ Ռեփորտինգ ՓԲԸ-ին: |
|
|
Բանկի Մոբայլ բանկինգի և I-Banking-ի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
|