|
Այլ դրույթներ |
|
1Կիրառելի չէ վարկային գծերի և մինչև 5 մլն ՀՀ դրամը ներառյալ վարկերի դեպքում: |
|
Գործող գլխավոր պայմանագրի առկայության դեպքում SME EXPRESS վարկերը/վարկային գծերը ներառվել տվյալ Գլխավոր պայմանագրի ներքո, և դիտարկվող հայտի տարեկան տոկոսադրույքը սահմանել գործող տոկոսադրույքից -0.5% տոկոսային կետ: Գլխավոր պայմանագրի ներքո ներառելու դեպքում հաճախոդի՝ գրավով ապահովված հետագա ֆինանսավորումների ժամանակ տվյալ SME EXPRESS վարկերը/վարկային գծերը վարկ/գրավ հաշվարկում չեն մասնակցելու: |
|
Հավելված 1.1 Տարեկան հասույթի հիման վրա տրամադրվող վարկի/վարկային գծի սահմանաչափ |
|
|
Վարկի/Վարկային գծի առավելագույն սահմանաչափ |
|
|
150,000,001-1,200,000,000 |
10%՝ ոչ ավել քանի 30,000,000 ՀՀ դրամ |
|
10,000,001-150,000,000 |
15% |
|
Ավտոմեքենա ներմուծող/արտահանող և ավիատոմսերի վաճառք իրականացնող հաճախորդների դեպքում |
10 մլն ՀՀ դրամ անկախ տարեկան զուտ կրեդիտային շրջանառության չափից |
|
Մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած ընկերությունների դեպքում, շարժի մեծությունը ընդունվում է փաստացի գործունեության ժամանակահատվածի համապատասխան մեծությունը։
|
|
|
Հավելված 1.2 Վարկունակություն և վարկարժանություն |
|
|
Վարկառուի, իրավաբանական անձի տնօրենի վարկային պատմության նկատմամբ պահանջ
|
Բանկում, ՀՀ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկի և (կամ) դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումների գծով վերջին 12 ամիսների ընթացքում ոչ ավել, քան 36 (երեսունվեց) օր ուշացում, ինչպես նաև վերջին 3 ամիսների ընթացքում ոչ ավել, քան 10 (տաս) օր ուշացում, և/կամ վարկային պատմության բացակայություն, գործող դասակարգման և գործող ժամկետանց պարտավորության բացակայություն, ինչպես նաև վերջին 36 ամիսների ընթացքում ոչ ստանդարտ կամ ավելի բարձր դասով դասակարգված վարկային պարտավորության բացակայություն։ |
|
Հարկային պարտավորությունների և ԴԱՀԿ առկայության նկատմամբ պահանջներ |
Վարկային հայտերը ենթակա են մերժման՝ Վարկառուի, հիմնադրի, իրավաբանական անձանց դեպքում 50% և ավել բաժնեմաս ունեցող սեփականատիրոջ անվամբ 1 մլն ՀՀ դրամ և ավել ՀԿԱԾ արգելանքի առկայության դեպքում: Վարկառուի հարկային ժամկետանց պարտավորության առկայության դեպքում վարկային հայտերը ենթակա են մերժման, բացառությամբ այն դեպքերի երբ պարտքը չի գերազանցում 120000 ՀՀ դրամը, որը գոյացել է շահութահարկի և/կամ սոցիալական վճարի գծով, կամ այդ գումարը գերազանցելու դեպքում գոյացել է վերջին հարկային հաշվետվությունից, ոչ ավել քան 1 ամիս ժամկետում և չի գերազանցում վարկառուի տարեկան հասույթի 5%-ը, միևնույն ժամանակ 1 մլն ՀՀ դրամը: |
|
Հավելված 1.3 Սահմանափակումներ |
|
|
Վարկառուի գործունեությանը ներկայացվող պահանջներ և սահմանափակումներ |
1. Բիզնես գործունեության վայր՝ ՀՀ տարածք: 2. Գործունեության ծավալման նվազագույն ժամկետ՝ 9 ամիս: |
|
Հաճախորդի Վարկային պարտավորությունների նկատմամբ պահանջներ |
1. Արդշինբանկում գործող առանց գրավի ապահովության վարկի/վարկային գծի դեպքում Բիզնես վարկի/վարկային գծի հասանելի սահմանաչափից նվազեցվում է գործող պարտավորության մնացորդի չափով, ընդ որում եթե գործող պարտավորությունը վարկային գիծ և/կամ օվերդրաֆտ է, ապա հաշվարկում այն ներառվում է գործող սահմանաչափով: 2. Ֆինանսավորումը հնարավոր չէ կատարել, եթե հայտատուն ունի գործող Nazira ռեսուրսով վարկ/վարկային գիծ |
|
Հավելված 1.4 Երաշխավորի նկատմամբ պահանջ |
|
|
Երաշխավոր |
Մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով հասանելի գումարով վարկային հայտերի դեպքում՝ 1.ԱՁ դեպքում Երաշխավոր չի պահանջվում, եթե ԱՁ-ին սեփականության իրավունքով պատկանում է անշարժ գույք: 2.Եթե ԱՁ-ին սեփականության իրավունքով անշարժ գույք չի պատկանում, պահանջվում է ՀՀ քաղաքացի երաշխավոր, ում սեփականության իրավունքով պատկանում է անշարժ գույք: 3.ՍՊԸ դեպքում Երաշխավոր չի պահանջվում, եթե ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է անշարժ գույք: Եթե ՍՊԸ-ին սեփականության իրավունքով անշարժ գույք չի պատկանում, պահանջվում է ՀՀ քաղաքացի երաշխավոր` տնօրենը կամ այլ ֆիզ անձ, ում սեփականության իրավունքով անշարժ գույք է պատկանում: |
|
20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով և ավել վարկային հայտերի դեպքում պահանջվում է՝ 1.Իրավաբանական Անձանց դեպքում՝ բիզնեսի հիմնադրի և իրական շահառուի (իրավաբանական անձանց դեպքում 50% և ավել բաժնեմաս ունեցող սեփականատեր), ինչպես նաև նրանց կանանց/ամուսինների անձնական երաշխավորություն: 2.Անհատ Ձեռնարկատերերի դեպքում՝ կնոջ/ամուսնու երաշխավորություն: Եթե Իրավաբանական անձի, բիզնեսի հիմնադրի կամ իրական շահառուի (իրավաբանական անձանց դեպքում 50% և ավել բաժնեմաս ունեցող սեփականատիրոջ), Անհատ ձեռնարկատիրոջ անվամբ առկա չէ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք և/կամ տրանսպորտային միջոց մինչև 7 տարեկան, ապա պահանջվում է ՀՀ քաղաքացի երաշխավոր, ում անունով սեփականության իրավունքով առկա է անշարժ կամ տրանսպորտային միջոց մինչև 7 տարեկան: |
|
|
Եթե Վարկային հայտի դիտարկման պահին Վարկառուի, իրավաբանական անձանց դեպքում 50% և ավել բաժնեմաս ունեցող սեփականատիրոջ տարիքի և տրամադրվող վարկի ժամկետի հանրագումարը գերազանցում է 63 տարին, պահանջվում է ֆիզիկական անձ ՀՀ քաղաքացի երաշխավոր, ում տարիքը վարկի սպասարկման ընթացքում չի գերազանցի 63 տարին, իսկ վարկային պատմությունը կբավարարի վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջին: |
|
|
Երաշխավոր/ների վարկային պատմության նկատմամբ պահանջներ |
Գործող ժամկետանց պարտավորության բացակայություն։ Վերջին 1 տարվա ընթացքում ոչ ստանդարտ կամ ավելի բարձր դասով դասակարգված վարկային պարտավորության բացակայություն։ |
|
Հավելված 1.5 «SME EXPRESS ONLINE» բիզնես Վարկ և Վարկային գծերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
|
Հայտի ընդունման, ուսումնասիրության/վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր |
|
|
1. Պետ. ռեգիստրի գրանցման վկայական/տեղեկանք (1 ամիս վաղեմությամբ), կանոնադրություն (իրավաբանական անձի), բաժնետիրական ընկերությունների դեպքում նաև արժեթղթերի սեփականատերերի (անվատանտերերի) ցուցակ՝ տեղեկանք դեպոզիտարիայից (1 ամիս վաղեմությամբ), |
Բնօրինակ (չի պահանջվում, եթե հնարավոր է ստանալ ընդհանուր հասանելի տեղեկատվական աղբյուրներից) |
|
2. ԱՁ-ի, սեփականատերերի/բաժնետերերի, վերջիններիս ամուսնու (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական, (վարկառուի ամուսնու մահվան դեպքում` ամուսնության և մահվան վկայականները, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայականը) իրավաբանական անձանց դեպքում՝ 20% և ավել մասնակցություն ունեցող փայատերերի (բաժնետերերի, մասնակիցների) անձը հաստատող փաստաթղթեր, |
Բնօրինակ |
|
3. Երաշխավոր(ներ)ի անձը հաստատող փաստաթուղթ |
Բնօրինակ (Բանկի տիպային ձև) |
|
4.Ժողովի կամ մասնակցի ժողովի որոշում (Չի պահանջվում, եթե Իրավաբանական անձի՝ ՍՊԸ-ի, տնօրենը և միակ մասնակիցը նույն անձն է) |
Բնօրինակ (Բանկի տիպային ձև) |
|
Այլ |
Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում) |
Սքորի և վարկային պատմության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝
ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ
տեղեկատվության հավաքագրում։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ։
◾ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ձեր գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և վարկի գումարների մարումները։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ձեր կողմից պարտավորութունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
◾Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
◾Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
◾Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
◾Արտարժույթով տարեկան փաստացի տոկոսադրույքների հաշվարկման համար հիմք է ընդունվել վարկավորման պայմանների ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքները: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
◾Վարկի որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիմում հայտի ընդունման պահին: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
◾Բանկի Մոբայլ բանկինգի և I-Banking-ի միջոցով իրականացվող գործարքներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ: