«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտել է 4.00% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից տեղաբաշխված դոլարային պարտատոմսերի ծավալը կազմում է 3,200,000 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2024 թվականի հուլիսի 12-ին: