«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխման նախատեսված ավարտից շուտ հաջողությամբ ավարտել է 9.50% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 3,300,000,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2024 թվականի Ապրիլի 06-ին: