Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և մարզերում:
Տեղի է ունեցել նոր տարածքում մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը` հյուրերի, Բանկի հաճախորդների և ղեկավարների մասնակցությամբ:
Շնորհավորելով «Զվարթնոց» մասնաճյուղի հաճախորդներին և հյուրերին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց.
«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն խթանում է ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը և բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորացումը կնպաստի բանկի զարգացմանը նշված ուղղություններով»:
Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և գործունեություն է իրականացնում 24/7 սկզբունքով:

