Հարգելի՛ հաճախորդներ,
Ի լրումն 15.09.2022թ.-ի «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության սրմամբ պայմանավորված հայտարարության», տեղեկացնում ենք, որ Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա Ադրբեջանի հարձակումների վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Արդշինբանկի «Ջերմուկ» և «Վարդենիս» մասնաճյուղերի վարկառուների համար երկարաձգվել են վարկերի մարման ժամկետները։
13.09.2022թ. մինչև 25.09.2022թ. (18.09.2022թ.-ի փոխարեն) վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և նշված ժամանակաշրջանում պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու:
Մինչև 25.09.2022թ. (18.09.2022թ-ի փոխարեն) մարման օր ունենալու և մարումը չկատարելու դեպքում անհրաժեշտ է մարումը կատարել 26.09.2022թ-ին (19.09.2022թ-ի փոխարեն):
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 012 22 22 22: