Մասնաճյուղը նախագծվել է՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաճախորդների հարմարավետությանը, բարձրորակ սպասարկմանը և անվտանգությանը։ Այն առանձնանում է համապարփակ տեխնիկական հնարավորություններով, ժամանակակից լուծումներով և նորարարական ինտերիերով։ Մասնաճյուղը սպասարկում է ինչպես մանրածախ, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի հաճախորդներին։ Այն հագեցած է բազմաֆունկցիոնալ տերմինալներով, որոնք թույլ են տալիս հաճախորդներին ֆինանսական գործարքներ կատարել 24/7 ռեժիմով։ Բացի այդ, հաճախորդները կարող են ֆինանսական ծառայություններից օգտվել առցանց՝ առանց բանկ այցելելու։
Մասնաճյուղի հաճախորդներից մեկի՝ Ավան վարչական շրջանի բնակչի խոսքով՝ Հայաստանի ամենամեծ բանկի մասնաճյուղի բացումը զգալիորեն կհեշտացնի բանկային ծառայություններից օգտվելը և հնարավորություն կտա ստանալ արագ, ժամանակակից և բարձրորակ սպասարկում․ «Ուրախ եմ, որ մեր թաղամասում ևս բացվել է Արդշինբանկի մասնաճյուղ, ավելի հեշտ կլինի օգտվել բանկի ծառայություններից»։ «Ավան» մասնաճյուղը գտնվում է Ավան վարչական շրջանում՝ Իսահակյան թաղամաս 25/3 հասցեում։ Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:15-ից մինչև 16:45, շաբաթ օրերին՝ 10:15-ից մինչև 13:45։ Հեռ. +374 12 22 22 22։
***
2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է մոտ 570,000, որոնց սպասարկում են ավելի քան 2300 աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 72 մասնաճյուղերում: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, բանկն առաջարկում է հաճախորդների բոլոր կատեգորիաներին ճկուն և հուսալի հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված նրանց կարիքներին: