Արդշինինվեստբանկի հիմնական ծրագրերից մեկն է անընդմեջ զարգացնել և բարելավել սեփական մասնաճյուղերի ցանցը, որը 2006թ. հունիս ամսվա դրությամբ բաղկացած է լիարժեք գործող 51 մասնաճյուղերից` տեղակայված Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաք Երևանում և Արցախում:

Այդ ծավալուն ծրագրի հերթական փուլի իրագործումը տեղի ունեցավ 2006թ. հունիսին, երբ ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ Խորհրդի և Բանկի վարչության համապատասխան որոշումների հիմքերով` Արդշինինվեստբանկի ՙԷջմիածին՚ գործող մասնաճյուղը իր աշխատանքները շարունակում է կատարել արդեն իսկ նոր բարեկարգված տարածքում, նորագույն տեխնիկական միջոցներով և լրացուցիչ բացված նոր աշխատատեղերով: Հասցեն՝ ք. Էջմիածին, Նար-Դոսի 1:
Վարչության նախագահի ուղերձըՀարգելի տիկնայք և պարոնայք
Հարգարժան լրագրողներ, գործընկերներ
Արդշինինվեստբանկն այսօր զբաղեցնում է իր կայուն առաջատար տեղը ՀՀ բանկային համակարգում գործունեության հիմնական ցուցանիշների գծով:
Այսօր Բանկը կառավարում է մոտ 55 մլրդ դրամ ակտիվներ, ունի մոտ 45 մլրդ դրամ պարտավորություններ, ընդհանուր կապիտալի մեծությունը կազմում է ավելի քան 10 մլրդ դրամ:
Մեզ ուրախացնում և պարտավորեցնում է բնակչության կողմից Բանկի նկատմամբ վստահության ամրապնդումը, ինչի մասին վկայում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների մեծությունը, որն այսօր գերազանցում է 10 մլրդ. դրամը: Տարվա սկզբի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 0.8 մլրդ դրամով:
Կատարելով իր առաքելությունը` Արդշինինվեստբանկը նպաստում է իր հաճախորդների բիզնեսի զարգացմանը` 22 մլրդ դրամ կազմող վարկային պորտֆելի մոտ 60%-ը ուղղելով արդյունաբերության, շինարարության, առևտրի ոլորտների վարկավորմանը: Բանկը տպավորիչ արդյունքների է հասել մանրածախ բիզնեսի շուկայում: Այսօր Բանկն առաջարկում է բազմատեսակ սպառողական վարկեր: Սպառողական վարկերը կազմում են ավելի քան 9 մլրդ դրամ:
Տարեսկզբի համեմատությամբ Արդշինինվեստբանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակն աճել է 8639-ով և կազմել ավելի քան 19000 քարտ:
2005 թվականի արդյունքներով Բանկը ճանաչվել է ՙՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր՚, ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարգևատրվել է դիպլոմով:
Այսօր գոհունակությամբ հայտնում եմ ձեզ, որ վերջերս մեր Բանկը պարգևատրվել է նաև Citigroup-ի կողմից ՙՈրակի դիպլոմով՚` 2005թ. ընթացքում Citibank New York ուղղված դոլարային վճարումների համար:
Նշված հաջողությունների կարևորագույն պայմաններից է հանդիսանում հանրապետության տարածքում սփռված մասնաճյուղային լայն ցանցը: Արդշինինվեստբանկի խորհրդի և վարչության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում մասնաճյուղերի արդիականացման խնդիրը` շենքային պայմանների բարելավումը, տեխնիկական բազայի վերազինումը: Դրա վառ վկայությունը մեր բոլորիս ներկայությունն է այս շնորհանդեսային միջոցառմանը:
Բացելով ՙԷջմիածին՚ մասնաճյուղի նոր շենքը` մենք ցանկանում ենք Էջմիածին քաղաքի բնակիչների, գործարարների հետ համագործակցությունը դարձնել ավելի հաճելի և հարմարավետ: Այս մասնաճյուղը, մատուցելով բանկային ծառայությունների ողջ սպեկտորը, ունի իր ներդրումը Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մեջ:Տեղեկանք ՙԷջմիածին՚ մասնաճյուղի մասին 2003թ. նոյեմբերի 6-ին ՙՀայագրոբանկ՚ ԲԲԸ և ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ միջև կնքված ու ստորագրված` ՙՀայագրոբանկի ակտիվների մասնակի ձեռքբերման և պարտավորությունների մասնակի ստանձնման՚ պայմանագրի հիման վրա ՙԷջմիածին՚ մասնաճյուղն ընդգրկվում է Արդշինինվեստբանկի մասնաճյուղային ցանցում:

2003թ. նոյեմբերին, հիմք ընդունելով ՀՀ ԿԲ Խորհրդի համապատասխան որոշումը` ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ ՙԷջմիածին՚ մասնմաճյուղը ստանում է գրանցման վկայական և Արդշինինվեստբանկի վարչության նախագահի հրամանով համարվում է գրանցված և թույլատրություն է ստանում 2003թ. նոյեմբերից իրականացնել մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված գործառնությունները: Դրա հետ մեկտեղ սահմանվում է ՙԷջմիածին՚ մասնաճյուղի աշխատանքային գործունեության հասցեն` ք. Էջմիածին, Նար-Դոսի 1:
Նույն ամսվա ընթացքում ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ վարչության նախագահի հաջորդ հրամանով ՙԷջմիածին՚ մասնաճյուղում աշխատանքի են ընդունվում 16 աշխատակից: Այսօր ՙԷջմիածին՚ մասնաճյուղը ունի 19 աշխատանքային հաստիկներ:
2006թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում ՙԷջմիածին՚ մասնաճյուղի տարածքները լիովին վերանորոգվում են, իսկ տեխնիկական ողջ բազան վերազինվում ժամանակակից տեխնիկայով, այդ թվում` համակարգչային: Գործառնական նոր տարածքները լիովին համապատասխանում են բանկային գործունեություն իրականացնող, հաճախորդներին բանկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ սահմանված միջազգային ստանդարտներին: