Մայիսի 6-ին Արդշինինվեստբանկի Խորհուրդը բավարարեց Վարչության նախագահ Արամ Անդրեասյանի հրաժարականը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003թ. մարտ ամսից:
Ա. Անդրեասյանը ս/թ ապրիլի 28-ին կայացած բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է բանկի Խորհրդի կազմում և, համաձայն գործող օրենսդրության, չէր կարող համատեղել Վարչության նախագահի և Խորհրդի անդամի պաշտոնները: Ա. Անդրեասյանը, միաժամանակ նշանակվել է բանկի գլխադասային Հոլդինգի կառավարող կազմակերպության ֆինանսական տնօրեն:
Մայիսի 6-ի կայացած Խորհրդի նիստում բանկի Խորհրդի նախագահ Կ. Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Անդրեասյանին երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար և Խորհրդի որոշմամբ` նրան պարգևատրել խոշոր դրամական պարգևով: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության համար, Ա. Անդրեասյանը խոստացել է իր փորձն ու գիտելիքները օգտագործել Հոլդինգի մեջ մտնող ձեռնարկությունների, այդ թվում նաև Արդշինինվեստբանկի հետագա զարգացման և հզորացման համար:
Խորհրդի որոշմամբ` Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պարտականությունները դրվել են վարչության նախագահի տեղակալ-տարածքային կառավարման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Գուրգեն Հարությունյանի վրա: