Արդշինբանկը հայտարարում է սույն թվականի հուլիսի 7-ից դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար ակցիայի մեկնարկի մասին: Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, ConversTrasnsfer և Бэст համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ կստանա 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ:

Ի հավելումն, Արդշինբանկը Ria համակարգի հետ համատեղ առաջարկում է լավագույն սակագին եվրոպական երկրներ գումար փոխանցելու համար, որը կազմում է ընդամենը 1% փոխանցվող գումարից (պայմաններին ծանոթացեք այստեղ):

Արդշինբանկը ավանդաբար զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում, ապահովելով սպասարկումը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում շաբաթվա բոլոր օրերին մատուցում է շուրջօրյա ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող մասնաճյուղում: