Արդշինբանկը ուրախ է տեղեկացնել դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար սկսված նոր ակցիայի մասին: Այս անգամ 3 ամիս շարունակ` մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, Արդշինբանկում սպասարկվող Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, ConversTrasnsfer և Бэст համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ կստանա 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ:

Քանի որ Բանկում օրական սպասարկվում են 1,000-ից ավել դրամական փոխանցում իրականացնող հաճախորդներ, մեկնարկող ակցիայի շրջանակներում կլինեն նշված գումարը ստացող հաճախորդներ յուրաքանչյուր օր:

Արդշինբանկը ավանդաբար զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում, ապահովելով սպասարկումը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում առաջարկում է 24/7 ծառայություն “Զվարթնոց“ օդանավակայի տարածքում գործող մասնաճյուղում: