Արդշինինվեստբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար 2014 թվականին 3 ամիս շարունակ` ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, անցկացնում է ակցիա, որի շրջանակներում Արդշինինվեստբանկում սպասարկվող Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта համակարգերից ցանկացածով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 500-րդ հաճախորդ կստանա 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ:
Ինչպես նշել է Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը.
- «Մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ: Արդշինինվեստբանկի ծառայություններից օգտվող հաճախորդներին որակյալ սպասարկման հետ մեկտեղ սպասվում են նաև հաճելի անակնկալներ: Քանի որ Բանկում օրական սպասարկվում են 1,000-ից ավել դրամական փոխանցում իրականացնող հաճախորդներ, ապա մեկնարկող ակցիայի շրջանակներում մենք կունենանք նշված գումարը ստացող հաճախորդներ յուրաքանչյուր օր»:
Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 8 համակարգեր՝ Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:
Մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք հետևյալ հղումով՝
Մասնաճյուղերի ցանց