Արդշինինվեստբանկը, համագործակցելով բազմաթիվ հանրաճանաչ և տարածված միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ բանկի ծառայություններից օգտվող Հաճախորդների համար` ձգտելով Ամանորի նախաշեմին թեթևացնել նրանց նախատոնական հոգսերը:
Այսօրվանից Contact համակարգի փոխանցումները 3%-ի փոխարեն կիրականացվեն իջեցված` 2% սակագնով:
'Մենք համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի, ինչպես նաև ռուսական հեղինակավոր բանկերի հետ` ձգտելով մեր Հաճախորդներին տրամադրել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ: Կարծում եմ` Contact համակարգի սակագնի իջեցումը հաճելի Ամանորյա անակնկալ է մեր բոլոր Հաճախորդների համար',- նշել է Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Արդշինինվեստբանկը Contact-ի հետ համագործակցում է իր հիմնադրման օրվանից և այս համակարգով փոխանցումները, դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով, իրականացվում են ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Ավելացնենք, որ Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում և ունի 40 հազարից ավելի սպասարկման կետեր: