Այսօր Արդշինինվեստբանկի գլխավոր գրասենյակում Ամանորյա նվերներ հանձնվեցին ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ և
CONTACT համակարգի համատեղ հայտարարած
ՙԱկտիվ հաճախորդ՚ ակցիայի առաջին փուլի երեսուն հաղթողներին:
Ակցիային մասնակցել են բոլոր ֆիզիկական անձինք, որոնք իրենց դրամական միջոցները ուղարկել կամ ստացել են CONTACT համակարգով: Ակցիան սկսվել է 2008 թվականի նոյեմբերի 15-ից և տևելու է մինչև 2009 թվականի փետրվարի 15-ը: 2008թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը տևած ակցիայի առաջին փուլի հաղթողների համար պատրաստվել էին հուշանվերներ: Երկրորդ փուլի հաղթողներին նույնպես սպասվում է հաճելի անակնկալ:
Արդշինինվեստբանկը, CONTACT համակարգից բացի, դրամական փոխանցումներ է կատարում նաև այլ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, որոնցից են
MoneyGram-ը,
Migom-ը և
Bistraya Pochta: Բանկն այս ոլորտում համագործակցում է նաև ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ` հանդիսանալով դրամական փոխանցումների շուկայի առաջատարներից մեկը Հայաստանում: