“Արդշինբանկ” ՓԲԸ իր հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցող ընկերությունների աշխատակիցներին տեղեկացնում է հետևյալը.
branch Աշխատավարձային քարտերին տրամադրվող վարկային առավելագույն սահմանաչափերը բարձրացվել են մինչև զուտ աշխատավարձի 10-պատիկը: Ընդ որում այդ վարկային գծերը, ինչպես և նախկինում, տրամադրվում են ՀՀ դրամով:
Միաժամանակ տրամադրվող վարկային գծերի մարման մեխանիզմներն համալրվել են վարկային գծի ամսական նվազեցման և անտոկոս ժամանակահատվածից օգտվելու հնարավորություններով:
“Արդշինբանկ” ՓԲԸ մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանի խոսքերով՝ “Բանկը շատ բարձր է գնահատում աշխատավարձային նախագծերի շրջանակներում բանկում սպասարկվող հաճախորդների հետ համագործակցությունը և ընդլայնում մատուցվող ծառայությունների որակը և ցանկը` նպատակ ունենալով հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ սպասարկման և վարկավորման պայմաններ”:
 


“Արդշինբանկ” ՓԲԸ հաճախորդներին տրամադրված պլաստիկ քարտերի քանակով և դրանցով մատուցվող ծառայությունների շրջանակով ավանդաբար հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարներից: