Արդշինինվեստբանկը, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը առաջարկում է նոր ժամկետային ավանդ` 'Անկախություն':
Ավանդն ընդունվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում` ՀՀ դրամով տարեկան մինչև 13%, ԱՄՆ դոլարով` մինչև 9% և ռուսական ռուբլով` 7% տարեկան տոկոսադրույքներով: Տոկոսագումարները, ըստ հաճախորդի ցանկության, Բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա կամ եռամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը նշում է . 'Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ներդնելով այս ավանդատեսակը` մենք հնարավորություն ենք տալիս մեր ազգաբնակչությանը կատարել հուսալի ներդրում Արդշինինվեստբանկում և ստանալ բարձր տոկոսադրույքներ: Կարծում եմ, որ Արդշինինվեստբանկի այս առաջարկն ըստ արժանվույն կգնահատվի մեր բոլոր ավանդատուների կողմից':