«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ 2014 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնց մոտ առկա չեն «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքները, և որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
1) ունեն միջազգային ճանաչում (ըստ եկամտաբերության լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների), որոնց ցանկը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի` ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով կամ
2) ունեն բանկերում աուդիտորական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ: Մրցույթի պայմաններն են`
1) Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան աուդիտորական առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և կամ աուդիտորական որակավորման օրինակ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
2) Աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և կամ աուդիտորական որակավորման օրինակ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ վկայական:
3) Աուդիտորական կազմակերպությունը բանկի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու բանկի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև պատասխանել Բանկի օտարերկրյա ներդրողների և այլ գործընկերների կողմից ներկայացված Բանկի արտաքին աուդիտի արդյունքներին վերաբերող հարցումներին:
4) Աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը չպետք է նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրած լինի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:
5) Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերենով, անգլերենով և ռուսերենով, ընդ որում, երեք լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժ և ներկայացվեն ոչ ուշ, քան 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ:
6) Մրցութային առաջարկները` Տեխնիկական և Ֆինանսական հայտերը, առանձին, փակ ծրարներով, մեկ կնքված փաթեթով, հայերենով պետք է Բանկ ներկայացվեն մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը ժամը 17:30 ներառյալ:
7) Աուդիտը պետք է կատարվի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի մասնակիցները Տեխնիկական հայտում պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը` ա ծառայությունների մատուցման բնութագիրը,
բ աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները,
գ) այն բանկերի ցանկը, որոնց նախորդ հաշվետու տարվա ընթացքում մատուցվել են նմանատիպ ծառայություններ,
դ) աուդիտի աշխատանքներին մասնակցող` միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորում ունեցող աշխատակիցների (այդ թվում՝ աուդիտորական խմբի ղեկավարի) անունները, նրանց աշխատանքային փորձը և քանակը,
ե) մրցույթի մասնակցի հայեցողությամբ` իր կողմից մատուցվող ծառայությունների որակը հաստատող այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Մրցույթի մասնակիցները Ֆինանսական հայտում պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը`
ա աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու ծախսերը,
բ աուդիտի իրականացման ընդհանուր գնի վճարման եղանակն ու պայմանները,
գ) մասնագիտական գործունեության ձախողման կամ պայմանագրով ամրագրված պարտականությունների չկատարման ռիսկի ապահովագրությունը և ռիսկերի բավարար փոխհատուցման չափը
դ) մրցույթի մասնակցի հայեցողությամբ՝ լրացուցիչ այլ տեղեկություններ:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հավաստում առ այն, որ բավարարում են սույն հայտարարության մեջ նշված մրցույթի մասնակիցներին ներկայացվող չափանիշներին և մրցույթի պայմաններին:
Մրցութային առաջարկները կբացվեն մրցութային հանձնաժողովի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին, Բանկի գլխավոր գրասենյակում` ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում և մրցույթի մասնակիցները` վեջիններիս ցանկությամբ, կարող են ներկա գտնվել փաթեթների բացման գործընթացին: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2014 թվականի հոկտեմբերի 27-ը ներառյալ և մրցույթի հաղթողի հետ կստորագրվի մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաղթող ճանաչված անձ հաստատվելուց հետո պայմանագիրը կկնքվի մինչև 2014 թվականի նոյեմբերի 24-ը:
Պայմանագիրը կնքելուց առաջ աուդիտորական ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը` ա կանոնադրության, պետական գրանցման վկայականի և աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
բ) աուդիտի աշխատանքներին մասնակցող աուդիտորների որակավորումը և աշխատանքային փորձը հավաստող վկայականների և փաստաթղթերի պատճենները,
գ) աուդիտն իրականացնող խմբի ղեկավարի որակավորումը և աշխատանքային փորձը (ներառյալ 5 բանկում աուդիտի իրականացման փորձը) հավաստող վկայականների և փաստաթղթերի պատճենները,
դ) տեղեկանք լիցենզավորող պետական լիազորված մարմնի կողմից աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան կասեցված կամ դադարեցված չլինելու վերաբերյալ:
31.08.2014 թվականի դրությամբ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ունի 55 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն Փարիզում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց 13, 305 սենյակ, կամ զանգահարել 59-04-44, 59-04-43 հեռախոսահամարով` Գլխավոր հաշվապահ Վ. Դուրգարյանին էլ. հասցե` chief-accountant@ashib.am:
Ինտերնետային կայք` www.ashib.am