Սույն թվականի սեպտեմբերի 22-ից 23-ը Աղվերանում տեղի ունեցավ աշխատանքային սեմիգնար, որը կայացավ Արդշինինվեստբանկի խորհրդի նախաահի, վարչության նախագահի, գլխավոր հաշվապահի, վարչության նախագահի տեղակալների եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու մասնաճյուղերի գլխավոր հաշվապահների մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից էին տարածքային ստորաբաժանումների արդյունավետ կառավարումը, բանկի կողմից մատուցվող ծառայություների որակի բարելավումը, հաշվապահական հաշվառման ստանդարտների վարման եւ Բազել-2-ի ներդրման հետ կապված հարցեր: