Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակվել է 2008 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը: Համաձայն այդ հրապարակման` Արդշինինվեստբանկը զբաղեցնում է 19-րդ տեղը խոշոր հարկատուների ցանկում և առաջին տեղը բանկային համակարգում` վճարելով 1415 մլն դրամի հարկ: Սոցիալական ապահովագրության վճարների ցուցանիշով ևս Արդշինինվեստբանկը բանկային համակարգում առաջինն է, իսկ ընդհանուր ցուցակում` 15-րդը` (210.4 մլն դրամ):