Արդշինինվեստբանկը, ամառային արձակուրդների կապակցությամբ, հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը, առաջարկում է նոր ավանդ 'Արձակուրդային':
Ավանդն ընդունվում է ԱՄՆ դոլարով, բարձր` տարեկան մինչև 9% տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարները ըստ հաճախորդի ցանկության, Բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:
Ցանկության դեպքում 'Արձակուրդային' ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն և MasterCard Standard միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչև 90% վարկային գծի հնարավորությամբ, որի միջոցով հնարավոր կլինի արձակուրդի ընթացքում լիարժեք տնօրինել ներդրված գումարները:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. 'Ներդնելով այս ավանդատեսակը, մենք հնարավորություն ենք տալիս Բանկի ավանդատուներին մեկնելով ամառային հանգստի իրենց զգալ անհոգ և ապահով` միջազգային MasterCard Standard քարտի վրա ունենալով ներդրված գումարը, որը միաժամանակ իրենց բերում է բարձր տոկոսադրույքներով եկամուտ: Կարծում եմ Արդշինինվեստբանկի այս առաջարկը ըստ արժանվույն կգնահատվի արտերկիր ճանապարհորդել սիրողների կողմից':