Արդշինբանկը հայտարատում է «Նախաորակավորման ծրագրի» հերթական փուլի ավարտի մասին: Ծրագրի նպատակն է ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ընձեռել հնարավորություն ծանոթանալ բանկային գործունեության հիմնական սկզբունքներին, առանձին ստորաբաժանումների աշխատանքներին և ձեռքբերել գործնական գիտելիքներ բանկային գործի ոլորտում:
«Նախաորակավորման ծրագրի» տևողությունը 3 ամիս է և միտված է բանկի աշխատանքում տաղանդավոր երիտասարդների ներգրավմանը: Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենում ծանոթանալ Հայաստանում ամենախոշոր բանկերից մեկի իրական կյանքին և իրական բիզնես միջավայրին:
«Այսօր յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է, որ իր մոտ աշխատեն նպատակասլաց և արդեն որոշակի պրակտիկ գիտելիքներ ունեցող երիտասարդ աշխատակիցներ: Այս ծրագրի շնորհիվ երիտասարդները մասնակցում են տարբեր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան գործնականում կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: Արդշինբանկը մեծ ուշադրություն է դարձնում խելացի երիտասարդների խրախուսմանը և այս ծրագիրը դրա վառ ապացույցներից մեկն է»,- նշեց Ռազմավարական Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Տեղեկացնենք նաև, որ վերջին տարիների ընթացքում Ծրագիրն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում, որին, ընդհանուր առմամբ մասնակցել է 80-ից ավելի մարդ: Այս պահի դրությամբ Արդշինբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատում են այս ծրագիրն հաջողությամբ ավարտած 27 մասնակից: