'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ, հանդիսանալով Ռասկո Ապահովագրական ՍՊԸ գործակալ, շուտով իրականացնելու է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:
Արդշինինվեստբանկը հիշեցնում է, որ 2011թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու 'Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին' ՀՀ օրենքը, և այն խախտելու դեպքում կիրառվելու է տուգանք` 50000 դրամի չափով:
Բանկի գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կարող են ձեռք բերել ԱՊՊԱ կտրոններ` միաժամանակ կատարելով ավտոմեքենայի գույքահարկի և տեխնիկական զննման վճարումներ:
Ի թիվս լայն բանկային ծառայությունների և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության` 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ իրականացնում է նաև`
1. դժբախտ դեպքերից ապահովագրություն,
2. ցամաքային ավտոտրանսպորտի ապահովագրություն,
3. գույքի ապահովագրություն: